ՀՅԴ պատգամաւոր.
«...պարոն Աշոտեանը պէտք է այս մօտեցումից յետ կանգնի»

Երբ այսօր ԱԺ ճեպազրոյցների ժամանակ ՀՅ Դաշնակցութիւն խմբակցութեան անդամ Արծւիկ Մինասեանին հարցրել են, թէ ինչո՞ւ ՀՅԴ-ն ՀՀ կրթութեան և գիտութեան նախարար Արմէն Աշոտեանին օտարալեզու դպրոցների բացման մասին դէմ առ դէմ հարց չուղղեց, ինչն էլ առիթ հանդիսացաւ, որ նա ասի, թէ իր ընդդիմախօսների համարձակութիւնը, հեղինակութիւնը և փաստարկները բաւարարում են միայն իր բացակայութեամբ խօսելու համար, Ա. Մինասեանը պատասխանել է, որ խնդրի լուծման համար ամէնևին էլ պարտադիր չէ փորձել հարցն անընդհատ շօուի վերածել։
-Հիմնական նպատակը ոչ թէ սա քաղաքականացնելն էր, այլ մասնագիտական տեսքի բերելը, կարծիքներ ստանալը և ազգային խնդիրը կոնսենսուսով լուծել կարողանալը։ Հակառակ դէպքում մենք կունենանք մի իրավիճակ, երբ թասիբի ինստիտուտն այստեղ կարող է աշխատել, և ի վնաս մեր երկրի, մեր ժողովրդի։ Այդ տեսակէտից, կարծում եմ, շատ աւելի խոհեմ կգտնւի պարոն նախարարը, որ ոչ թէ ինքն էլ փորձի քաղաքականացման հարթութիւն տեղափոխել հարցը, այլ մասնագիտական դիտանկիւնից նայի և վեր կանգնի այն մօտեցումից, ինչ մինչ այժմ որդեգրել է։ Սա ոչ թէ հարցի լուծմանը օգտակար գործողութիւն է, այլ ընդամէնը որպէս նախարար սեփական դիրքերն ամրապնդելու մի ձև։ Կարծում եմ, որ պարոն Աշոտեանը պէտք է այս մօտեցումից յետ կանգնի և իսկապէս փորձի քննարկման առարկայ դարձնել ըստ էութեան, ոչ թէ՝ ըստ ձևի։ Համարէք, որ իմ այս յայտարարութիւնը նաև պատասխանն է այն անձանց և մարդկանց, այդ թւում նաև պարոն նախարարին, որին թւում է, թէ իր ընդդիմախօսներն այդքան քաջութիւն չունեն։ Ամէնևին ո՛չ։ Փա՛ռք Աստծոյ, Դաշնակցութեան մասին առնւազն այդ բանը չի կարելի ասել,-նշել է Ա. Մինասեանը։

7or.am

0 Պատգամ: