Վերջին 3-4 տարիներին Հայաստանում ծնէլիութեան աճ է
արձանագրւում

1990-ական թւականներից յետոյ Հայաստանում գրանցել է ծնէլիութեան նւազում` 1990 թ.-ին մօտ 80.000 երեխայ, 1991 թւականին` 77,825, 1992 թ.-ին` 70.581, իսկ վերջին տարիներին ամենացածր ցուցանիշը գրանցւել է 2001 թ.-ին` 32.000 ծնունդ:
Այսօր այս տւեալները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին վիճակագիրները:
Ըստ վիճակագիր Ռուբէն Եգանեանի` Հայաստանում ծնունդների աճ սկսել է գրանցւել միայն վերջին 3-4 տարիներին:
«Ծնունդների աճը իր հիմնական մասով պայմանաւորւած է ոչ թէ այն հանգամանքով, որ ծնողներն աւելի յաճախակի են երեխաներ ունենում, այլ նրանով, որ ժողովրդագրական շարժի արդիւնքում մեծացել է ծնողների բացարձակ թիւը, որոնք հիմա աւելի շատ են, քան 5 տարի առաջ»,- շեշտեց Ռ. Եգանեանը:
Ծնունդների նւազում բացարձակ թւերով կսկսւի, երբ վերարտադրական տարիքի հասնեն նւազող ծնէլիութեան շրջանում ծնւած սերունդները:
Ինչ վերաբերում է Հայաստանում ծնէլիութեան կրճատման պատճառներին, ապա բանախօսը թւեց, որպէս ուղղակի ներգործութիւն` տնտեսութեան արմատական վերաձևումը, շուկայական յարաբերութիւնների անցումը, արտադրութեան անկումը և այլն, և այս գործօնները, ըստ նրա, բերեցին նրան, որ նւազեցին ամուսնութիւնների թիւը և, հետևաբար, ծնունդների թիւը:
Անուղղակի հետևանքներից, բանախօսը նշեց, որ այդ երևոյթները կանխորոշեցին մասսայական միգրացիան, որի հետևանքով 1 միլիոն-ից աւելի մարդ 1990-ական թւականներից յայտնւեց արտերկրում:

ԱՅՍՕՐ, 17:41
Aysor.am

0 Պատգամ: