Հայ ֆուտբոլիստը կարող է խաղալ Թուրքիայի առաջնութիւնո՞ւմ
17:38 • 19.05.10
Հայաստանի հաւաքականի յարձակւող Եղիա Եավրուեանն արդէն արձակուրդում է, սակայն լիարժէք հանգստի կանցնի, երբ յայտնի դառնայ, թէ որտեղ է շարունակելու կարիէրան։
Թել-Ավիվի «Մակկաբիի» խաղացողը պատրաստւում է տեղափոխւել այլ ակումբ։ Ֆուտբոլիստն ArmSport.am-ի հետ զրոյցում նշել է, որ տարբերակներ կան Յունաստանից, Կիպրոսից, Թուրքիայից, Ռուսաստանից և իսրայէլական մի շարք ակումբներից։
«Ներկայում սպասում եմ ակումբի ղեկավարութեան որոշմանը։ Պայմանագիրս աւարտւում է յաջորդ տարի։ Յոյսով եմ՝ նրանք ինձ ազատ խաղացողի կարգավիճակ կտան, ինչից շատ բան է կախւած։ Գործակալս նոր ակումբ է փնտրում, տարբերակները բաւական շատ են։ Իսրայէլում իմ կարողութիւններին շատ թիմեր են ծանօթ, և այստեղ նոր թիմ գտնելը բարդ չէ։
Բայց, հնարաւոր է, որ այլ երկրում յայտնւեմ։ Յունաստանում, Կիպրոսում, Թուրքիայում և Ռուսաստանում կան թիմեր, որոնք իմ ծառայութիւններով հետաքրքրւած են», - ասել է Եղիա Եավրուեանը։
Այն հարցին, թէ արդեօ՞ք Թուրքիա տեղափոխւելն արհեստական խոչընդոտներ չի առաջացնի, Եավրուեանը պատասխանել է. «Ես կցանկանայի ելոյթ ունենալ Թուրքիայի բարձրագոյն խմբում և ապացուցել, որ հայերը նրանցից վատ չեն խաղում։ Դա ինձ համար հետաքրքիր մարտահրաւէր կլիներ։ Եթէ տեղափոխւեմ Թուրքիա, ապա միայն բարձրագոյն խումբ»։
Մայիսի 25-ին Հայաստանը մրցելու է Ուզբեկստանի հաւաքականի հետ։ Երևանում կայանալիք այս ընկերական խաղին Եավրուեանը հրաւէր չի ստացել, սակայն չի ընկճւել դրանից. «Բնական է, որ ինձ չեն հրաւիրել, քանի որ վերջին շրջանում ես շատ քիչ եմ դուրս եկել խաղադաշտ։ Առանց այդ էլ Իսրայէլի առաջնութեան խաղերը Հայաստանում դիտել հնարաւոր չէ, և իմ մարզավիճակի մասին դժւար են պատկերացում կազմում։ Բայց իմ երազանքը նոյնն է. լինել Հայաստանի հաւաքականում և օգնել նրան հասնել լաւ արդիւնքների։ Ամէն բան կանեմ, որ հետագայում կրկին հրաւիրեն։ Դրա համար ինձ հարկաւոր է լաւ թիմ գտնել և հաստատւել»։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment