Ադրբեջանի 40 շրջաններ ջրի տակ են մնացել
ՄԵԾ ԱՂԷՏԸ ԴԵՌ ՅԵՏՈՅ Է...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 19-ի հրամանով Քուռ և Արաքս գետերի վարարումների արդիւնքում տեղի ունեցած հեղեղումների հետ կապւած կառավարական յանձնաժողով է ստեղծւել, որի կազմում վարչապետ Արթուր Ռասիզադէի գլխաւորութեամբ ընդգրկւել են 20-ից աւելի նախարարութիւնների և կոմիտէների ղեկավարներ:
Ըստ «Ազադլըգ»-ի, Ադրբեջանի նախագահի հրամանում ասւում է, որ հեղեղումների արդիւնքում Ադրբեջանի 40 շրջաններում 20 հազար տուն, մօտ 50 հազար հեկտար ցանքատարածք և արոտատեղի ջրի տակ է մնացել: 300-ից աւելի տներ փլուզւել են, մօտ 2 հազար տուն վթարային վիճակի մէջ է յայտնւել, բազմաթիւ ենթակառուցւածքներ և այլ սոցիալական օբյէկտներ դուրս են եկել շարքից:
Տնտեսագէտ Ռովշան Աղաևը թերթի հետ զրոյցում ասել է, որ «աղէտի գօտու ամէնամեծ աղէտը դեռ առջևում է: Բոլորը լաւ գիտեն, որ փոխհատուցելու հարցում Ադրբեջանի կառավարութիւնը շատ վատ փորձ ունի: Մարդիկ աղէտի գօտի վերադառնալուց յետոյ տեսնելու են, թէ առջևում ինչ մեծ խնդիրներ են սպասում իրենց: Արդեօք կառավարութիւնը գիտի՞, որ պէտք է առանձին փոխհատուցի մարդկանց ունեցւածքը, տեղափոխւած իրերին պատճառւած վնասը, յատկացումներ կատարի ջրից ազատւած տարածքների առողջացման համար»,- հարցնում է նա:
Տնտեսագէտի խօսքերով, կարևոր հարցերից մէկն էլ կորցւած եկամուտի փոխհատուցումն է: «Կառավարութիւնն անպայման պէտք է փոխահատուցի բնակչութեանը ջրի տակ մնացած ցանքատարածքների դիմաց: Խօսքը 100 հազար հեկտարից աւելի տարածքի մասին է: Կառավարութիւնը պէտք է զրօ–ացնի նաև ցանքսերի համար վարկ վերցրած մարդկանց պարտքերը և հասնի նրան, որ դա անեն նաև մասնաւոր ապահովագրական կազմակերպութիւնները»,- ասել է Ռ.Աղաևը:

20.05.2010, 18:46
Aysor.am
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment