Դարչինեանը Յաղթեց Էրիկին

09:42 • 21.05.10
Հայ պրոֆէսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինեանը Աւստրալիայի Պարամատէ քաղաքում նւաճեց IBF-ի վարկածով աշխարհի թեթև քաշային կարգի չեմպիոնի կոչումը։
Դարչինեանն առաւելութեան հասաւ ֆիլիպինցի Էրիկ Բարսելոնայի նկատմամբ։
Դարչինեանը, ով վնասւած ձեռքով էր մենամարտում, մրցակցին մէկ անգամ նոկդաօունի ենթարկեց առաջին ռաունդում, ևս 2 անգամ՝ 5-րդում։ Այսպիսով, 34-ամեայ Դարչինեանը չեմպիոն դարձաւ նաև 53,5 կգ քաշային կարգում։ Ինչպէս յայտնում է armsport.am-ը, նախկինում նա յաջողութեան էր հասել նաև 50,8 կգ և 50,8 կգ քաշային կարգերում։

Tert.am

0 Պատգամ: