Թուրք պատգամաւորի յայտարարութիւնը
բացարձակ կեղծիք է
«Արդարութիւն և զարգացում» կուսակցութեան արտաքին յարաբերութիւնների հարցերով փոխպատասխանատու, Թուրքիա-ԱՄՆ բարեկամութեան խորհրդարանական խմբի նախագահ Սուաթ Քընըքլըօղլուն Վաշինգտոնում յայտարարել է, որ Հայաստանի ու Թուրքիայի բանակցութիւնների սեղանին քննարկման է դրւած մի նոր հրաշալի առաջարկ:
Նա նաև նշել է, որ Հայ-թրքական յարաբերութիւնների ու ԼՂ-ի հիմնահարցի կարգաւորման գործընթացները զուգահեռ են և միմեանց սնուցող։
ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամաւոր Արտակ Զաքարեանն այս կապակցութեամբ «7օր»-ին ասել է, որ Քընըքլըօղլուի այդ յայտարարութիւնը բացարձակ կեղծիք է ու սուտ, և չի համապատասխանում իրականութեանը, քանի որ յարաբերութիւնների կարգաւորման օրակարգում նոր փաստթաթուղթ չի քննարկւել։
-Այս պահին քննարկման ենթարկայ նիւթ կարող են հանդիսանալ միայն 2009թ. Ցիւրիխում ստորագրւած արձանագրութիւնները։ Եւ մենք, ինչպէս յայտարարել էինք, սպասում ենք Թուրքիայի խորհրդարանի կողմից սահմանւած կարգով վաւերացմանը։ Ինչ վերաբերում է այն խնդրին, որ Քընըքլըօղլուն յայտարարում է, թէ Հայ-թրքական յարաբերութիւնները ԼՂ-ի կարգաւորման հետ նոյն հարթութեան վրայ գտնւող և իրար լրացնող գործընթացներ են, ապա ի գիտութիւն պարոն Քընըքլըօղլուի պէտք է ասեմ, որ այն պահին, երբ Թուրքիայի պաշտօնական ներկայացուցիչները և քաղաքական շրջանակները փորձեն ուղղակի կամ անուղղակի ձևով այս երկու գործընթացները միմեանց հետ կապել, դրանով իսկ կը խոչընդոտեն Հայ-թրքական յարաբերութիւնների հնարաւոր կարգաւորման հեռանկարներին,- ասել է Ա. Զաքարեանը։

7or.am

0 Պատգամ: