Էրդողանը դարձեալ Ղարաբաղեան հարցը ներկայացնում է որպէս պայման
11:08 / 01.05.2010
«Մենք Հայաստանի հետ ստորագրւած արձանագրութիւններն առանց նախապայմանների ընդունում ենք, սակայն դրա առջեւ մի բան ենք դրել, դա է` տարածաշրջանում խաղաղութեան ապահովումը, ինչն առանց Հայաստան-Ադրբեջան հակամարտութեան լուծման անհնար է»,-յայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ թուրք ժողովրդին ուղղւած իր ուղերձում:

Նրա խօսքով, Հայաստանը միակողմանի է արձանագրութիւնների վաւերացման գործընթացը առկախել: «Իհարկէ, դա Հայաստանի որոշումն է: Սակայն Թուրքիան իր դիրքորոշումը չի փոխել: Հէնց սկզբից խնդրի կարգաւորմանն ուղղւած մեր դրական դիրքորոշումը եւ արձանագրութիւնների տառին եւ ոգուն մեր հաւատարմութիւնը շարունակել ենք եւ այսուհետ եւս շարունակելու ենք»,-նշել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Բանից անտեղեակ օտարերկրացին, կարդալով Թուրքիայի վարչապետի այս «միամիտ» խօսքերը, ակամայից կմտածի. ա՛յ մարդ, ո՜վ է ասել, որ թուրքերը նախապայման են ներկայացնում, դա ընդամէնը «պուճուր» պայման է, բա դրանից կնեղանա՞ն, որ հայերը նեղացան…
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment