Չինական խոշոր աւտոարտադրողը կը մտնի հայկական շուկայ


«Շանգհայ-Էքսպօ-2010» համաշխարհային ցուցահանդէսի շրջանակում Չինաստանում գտնւող Սերժ Սարգսեանի գլխաւորած պատւիրակութիւնը այցի երկրորդ օրը՝ մայիսի 1-ին, եղել է Չինաստանի Ցզեանսու նահանգի Սուչժոու քաղաքում:
Չինաստանի երկրորդ խոշոր արդիւնաբերական քաղաքում Սերժ Սարգսեանն այցելել է «Սուչժոու տեխնոպարկ», որը հանդիսանում է Չինաստանի և Սինգապուրի համատեղ նախագիծ, և 30 տարում Սուչժոու քաղաքը վերածել է ժամանակակից արդիւնաբերական մեգապոլիսի։
Սուչժոու տեխնոպարկում նախագահը եղել է խոշորագոյն ձեռնարկութիւններից մէկում` HIGER աւտոբուսների գործարանում։ Նրան դիմաւորել են Սուչժոուի փոխքաղաքապետ Ժաո Վէյչանն ու HIGER կորպորացիայի գլխաւոր տնօրէն Վու Վենմենը։ Նախագահ Սերժ Սարգսեանը շրջել է HIGER գործարանի տարածքում, ծանօթացել արտադրական գործընթացին։
Վու Վենմենի խօսքով՝ չինական աւտոարտադրութեան առաջատարներից մէկը հանդիսացող HIGER աւտոբուսների գործարանը մտադիր է հայկական շուկայում գործունէութիւն ծաւալել` Հայաստանի հետ համագործակցութեան նոր հորիզոններ բացելով։
Այնուհետև Սերժ Սարգսեանն այցելել է Սուչժոուի գիտութիւնների, մշակոյթի և արւեստի կենտրոն, որտեղ շրջայց է կատարել և ծանօթացել կենտորնի տարածքում կազմակերպւած թանգարանի ցուցանմուշներին։ Շրջայցից յետոյ Հայաստանի պատւիրակութիւնը նաւով զբօսնել է Ձինձի լճում, որը շրջապատւած է Սուչժոու տեխնոպարկի սահմաններում գտնւող արտադրական ենթակառուցւածքներով։
Նախագահ Սերժ Սարգսեանը նաև հանդիպում է ունեցել Սուչժոուի քաղաքապետ Եան Լիի հետ։ Սուչժոուի քաղաքապետը ներկայացրել է քաղաքի ձեռքբերումները և երկկողմ յարաբերութիւնների հաստատման և զարգացման պատրաստակամութիւն յայտնել։

Tert.am

0 Պատգամ: