ՀՀ ազգային մրցունակութեան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկւել է «Համահայկական ցանց» նախագիծը
17:08 / 01.05.2010
Կառավարութիւնում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի 15-րդ նիստը, որտեղ բացման խօսքով հանդէս է եկել վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսեանը:
Նա ներկաներին է ներկայացրել առաջին եռամսեակի տնտեսական արդիւնքները՝ նշելով, որ արդիւնքները լաւն են, քանի որ գրանցւել է ՀՆԱ 5,5 տոկոսանոց աճ այն դէպքում, երբ կանխատեսւել է տարեկան 1,2 տոկոսի աճ:
Օրակարգը հաստատելուց յետոյ ՀԱՄՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկել է նախորդ նիստի արձանագրութիւնը եւ համաշխարհային տնտեսութեան զարգացման միտումները:
ՀԱՄՀ գործադիր տնօրէն Բեկոր Փափազեանը ներկայացրել է 2010 թւականի փետրւարի 15-ից մայիսի 1-ը կատարւած աշխատանքների ընթացքի մասին հաշւետւութիւնը:
Քննարկման առարկայ են դարձել նաեւ «Համահայկական ցանց» նախագծի յանձնաժողովի յանձնարարականները եւ գործողութիւնների ծրագիրը, «Համահայկական բանկի» վիճակի վերաբերեալ զեկոյցը:
Խորհրդի անդամների ուշադրութեանն են ներկայացւել առողջապահութեան ոլորտի մի շարք նախագծեր, որոնց քննարկմանը մասնակցել է նաեւ ՀՀ առողջապահութեան նախարարը: Խօսւել է Միջուկային բժշկութեան ծրագրերի իրականացման ընթացքի եւ հետագայ քայլերի մասին:
Նիստում անդրադարձ է արւել «Տաթեւի վերածնունդ» ծրագրին: Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է յաջորդ նիստի վայրը եւ ժամանակը:
Երեկոյեան վարչապետը եւ խորհրդի անդամներն ուղիղ տեսակապով միանալու են Հարվարդի համալսարան, որտեղ տեղի է ունենալու «Լոյս» հիմնադրամի կազմակերպած գիտաժողովը: Վարչապետը եւ հոգաբարձուների խորհրդի անդամները գիտաժողովի մասնակիցներին կդիմեն ողջոյնի խօսքով:

NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment