Բացւել է ռազմաարդիւնաբերական ձեռքբերումների ցուցահանդէսը
ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան համալիրում այսօր բացւեց Հայաստանում արտադրւող ռազմական տեխնիկայի և սպառազինութեան տեսականու ցուցահանդէսը, որին ներկայացւած էին մի քանի տասնեակ տեղական արտադրող ձեռնարկութիւններ և գիտական հիմնարկութիւններ:

Թէև Հայաստանում արտադրւում է ռազմական նշանակութեան աւելի քան 2000 անւանատեսակ, ցուցահանդէսում ներկայացւած է ռազմական տեխնիկայ արտադրող ձեռնարկութիւնների և տեսականու միայն մի մասը:
Ռազմական արդիւնաբերութեան ձեռքբերումների ցուցահանդէսին, որն, ի դէպ, երկրորդն է ընթացող տարում, ժամանեցին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցեանն ու ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսեանը:
Պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի հետ միասին նրանք շրջեցին տաղաւարներով և ծանօթացան ռազմական արդիւնաբերութեան նորամուտ տեսականուն, որի զգալի մասը գիտական լուրջ հետազոտութիւնների արդիւնքներն են:
ԱՅՍՕՐ, 13:30
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment