«Հող Յանձնելու Տարբերակ Չկայ»
«Ոչ մի թիզ հող չպէտք է տրւի թշնամուն»
-Կարծում եմ ընտրութիւնները կը կայանան ամենաժողովդավարական ձևով, մենք որպէս պետութիւն կայացած ենք, բոլոր ատրիբուտներն ունենք։
Մէկ անգամ ևս, ես համոզւած եմ, որ ժողովրդի մեծ մասը իր ձայնը կտայ իր համար նախընտրելի ուժի օգտին։ Մէկ անգամ ևս մենք աշխարհին կապացուցենք, որ մեր պետութիւնը կայացած է և այլընտրանք չունի, բացի ժողովրդավարութիւնից, և մենք մեր դիրքերից երբէք չենք նահանջի։ Մենք արդէն կերտել ենք մեր պետութիւնը և պէտք է հզօրացնենք, ամրապնդենք մեր անկախ պետութիւնը,- «7օր»-ին ասել է ԼՂՀ քաղաքացի, թիւ 1 դպրոցի ուսուցիչ Խաչատրեան Եուրան։
Նա նշել է, որ ընտրութեան հարցում արդէն կողմնորոշւել է և իր ձայնը տալու է ժողովրդավարութեան օգտին։ Նա դժւարացել է ասել, թէ ով աւելի շատ ձայն կստանայ ընտրութիւնների արդիւնքում։
Խաչատրեանը նշել է նաև, որ ինքը պատերազմի մասնակից է և իր կարծիքով ոչ մի թիզ հող չպէտք է տրւի թշնամուն.
-Դրանով մենք վիրաւորած կը լինենք մեր նահատակներին։ Եթէ մենք որևէ քայլ նահանջենք, ապա կստացւի, որ մենք դաւաճանում ենք մեր սուրբ հողը, նահատակների յիշատակը,- ասել է Եուրան։

7or.am

0 Պատգամ: