ԵՄ–ի և սեփական ժողովրդի արանքում.
Զանգւածային ակցիաներ Յունաստանում
Ուսուցիչները գրաւել են հեռուստատեսութեան շէնքը
13:11 • 04.05.10
Յունաստանի պետական հեռուստատեսութեան տաղաւարում երէկ տեղի ունեցած միջադէպը, երբ կրթութեան նախարարին հարցազրոյցի ժամանակ շրջափակել են ցուցարար ուսուցիչները, բարեյաջող է աւարտւել. տասնեակ ցուցարարներ ոստիկանութեան հետ կռւից յետոյ լքել են շէնքը, իսկ նախարար Աննա Դիամանդոպուլուի հետ հարցազրոյցը հեռարձակւել է նախատեսւածից 1,5 ժամ ուշ։
Այս մասին յայտնում է РИА Новости-ն։
Հաղորդման ձայնագրութիւնը ընդհատել է տաղաւար ներխուժած ուսուցիչների մօտ 10-հոգանոց խումբը։ Եւս 50 ուսուցիչներ հեռուստատեսութեան շէնքում կռւի են բռնւել ոստիկանների հետ, լուրջ տուժածներ չկան։
Հաղորդման մասնակիցները, այդ թւում՝ նախարարը, եթերում չեն յիշատակել միջադէպի մասին։ Հաղորդման ընդհատման ընթացքում հեռուստատեսութիւնը հեռարձակել է նախ վաւերագրական ֆիլմ, այնուհետև՝ դասական երաժշտութեան համերգ։
Յոյն ուսուցիչների բողոքը կապւած է կառավարութեան՝ պետական դպրոցներում ուսուցիչների թւի կրճատման ծրագրերի հետ։Յունաստանում մայիսի 1-ին սկսւած բողոքի զանգւածային ցոյցերը վերաճել են փողոցային անկարգութիւնների։ Բնակչութիւնը բողոքում է աշխատանքից հեռացման, աշխատավարձերի կրճատման և միւս այն միջոցների դէմ, որոնց դիմում են յունական իշխանութիւնները ԱՄՀ-ի և ԵՄ-ի ճնշմամբ։
Յունաստանը պարտաւորւել է կոշտ միջոցառումներով կրճատել պետական ծախսերը ԵՄ-ի և ԱՄՀ-ի բազմամիլիարդանոց օգնութեան փաթեթի դիմաց, որը պէտք է օգնի երկրին վերաֆինանսաւորել իր 300 միլիարդանոց արտաքին պարտքը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment