Ֆրանսիական հանդէսն ամբողջութեամբ նւիրւած է Լեռնային Ղարաբաղին
11:37 / 04.05.2010
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (AGBU) Նուբար գրադարանի նախաձեռնութեամբ Ֆրանսիայում լոյս է տեսել ֆրանսալեզու «Ժամանակակից հարցերի հայկական հանդէս»-ի 11-րդ համարը, որն ամբողջութեամբ նւիրւած է Լեռնային Ղարաբաղին, նրա առջեւ ծառացած խնդիրներին, ինչպէս նաև Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտութեանը:
Ինչպէս NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայութիւնից, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչութեան տեղեկատւութեան համաձայն, հանդէսում տեղ են գտել հարցազրոյցներ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի, հարաւկովկասեան տարածաշրջանում Եւրամիութեան յատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի, Եւրախորհրդարանի պատգամաւոր, Հարաւային Կովկասի երկրների հետ խորհրդարանական համագործակցութեան յաձնաժողովի անդամ Եւգէնի Կիրիլովի հետ:
Ապրիլեան այս համարում ուշագրաւ յօդւածներ են հեղինակել հանդէսի գլխաւոր խմբագիր, Աշխարհաքաղաքականութեան ֆրանսիական ինստիտուտի դասախօս Ռէյմոնդ Գէորգեանը, իրաւաբան, միջազգային իրաւունքի մասնագէտ Ժերար Գերգերեանը և Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեանը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: