Քիւրդ պատմաբան.–
Հայոց Ցեղասպանութեան մէջ Գերմանիան իր բաժինն ունի
17:13 / 03.05.2010
1915-ի Հայոց Ցեղասպանութեան իրականացման մէջ Գերմանիան իր մասնաբաժինն ունի:
Այս մասին Բելգիայի դեմոկրատ հայերի միութեան կողմից կազամակերպւած համաժողովում յայտարարել է քիւրդ յայտնի գործիչ, պատմաբան Ռեջեփ Մարաշլըն:
Firat գործակալութեան փոխանցմամբ` մայիսի 2-ին Բրիւսէլում Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ 4 ժամանոց համաժողովին ելոյթով հանդէս եկած Ռեջեփ Մարաշլըն նշել է, որ 1915-ին երիտթուրքերը Ցեղասպանութիւն են իրականացրել: «Այն ժամանակ Գերմանիան երիտթուրքերի հետ սերտ համագործակցութեան մէջ է եղել: Երիտթուրքերը Ցեղասպանութիւնը պլանաւորելիս ամենամեծ աջակցութիւնը ստացել են Գերմանիայից: Անհնար է, որ Գերմանիան տեղեակ չի եղել նախապատրաստւող Ցեղասպանութիւնից»,-նշել է քիւրդ պատմաբանը:
Նշենք, որ Ռեջեփ Մարաշլըն յայտնի է իր 25 տարւայ ուսումնասիրութիւնների արդիւնք հանդիսացած «Հայ ազգային ժողովրդավարական շարժումը եւ 1915-ի Հայոց Ցեղասպանութիւնը» գրքով:
Նշենք մի հատւած յիշեալ գրքից. «Թուրքական պետութեան կողմից հայերի դէմ իրականացւածը` Ցեղասպանութիւն է եւ թուրքական պետութիւնը մեղաւոր է դրա համար: Սա իրականութիւն է եւ քննարկելի չէ:
Ցեղասպանութիւնը ոչ մի պատճառաբանութիւն չի ընդունում: Հայերի դէմ իրականացւած Ցեղասպանութիւնը` մարդկութեան դէմ ամենածանր յանցանքն է եւ պէտք է դատապարտւի»։

NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment