Յանկարծամահ է եղել Հայաստանի ծանրամարտի հաւաքականի մարզիչը
13:47 • 24.05.10
Մայիսի 23-ի գիշերը «Զւարթնօց» օդանաւակայանում, Վալենսիայից վերադարձող Հայաստանի ծանրամարտի պատանեկան հաւաքականին դիմաւորելիս, սրտի կաթւածից յանկարծամահ է եղել Հայաստանի ծանրամարտի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակաւոր գործիչ և մարզիչ, 51-ամեայ գիւմրեցի Աշոտ Մխիթարեանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդութեան հարցերով նախարարութեան պաշտօնական կայքը։
Նշենք, որ Հայաստանի պատանեկան հաւաքականը Վալենսիայում նւաճել է 2 ոսկէ, 2 արծաթէ և մէկ բրոնզէ մեդալ։
Աշոտ Մխիթարեանը 2006–ից գլխաւորում էր ՀՀ ծանրամարտի ազգային հաւաքականը, որը Պեկինի օլիմպիական խաղերից հայրենիք վերադարձաւ երեք բրոնզէ մեդալով։
Մխիթարեանի ղեկավարութեամբ հայ ծանրորդները տասնեակ յաղթանակներ են տօնել աշխարհի, Եւրոպայի առաջնութիւններում և միջազգային բարձրագոյն կարգի այլ մրցաշարերում:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment