Հայաստանի սեղանի թենիսիստները մասնակցում են աշխարհի առաջնութեանը
Մոսկւայում մայիսի 23-ին մեկնարկել է սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնութիւնը, որին մասնակցում է նաև Հայաստանի սեղանի թենիսի տղաների և աղջիկների հաւաքականը: Առաջնութեան շրջանակներում ուժերն են չափելու 198 հաւաքականներ:

Հայաստանի տղամարդկանց հաւաքականի կազմում ընդգրկւած են են Մուրադ Ասատրեանը, Մեսրոպ Ղուկասեանը, Ալեքսանդր Դիարեանը: Իսկ մեր երկրի կանանց հաւաքականը ներկայացնում են Յասմիկ Մատթէոսեանը, Յասմիկ Խաչատրեանը, Լուիզա Նազարեանը: Հաւաքականի գլխաւոր մարզիչն է Ֆէլիքս Սարգսեանը:
Երկու թիմերի առջև դրւած միակ խնդիրը յաջող հանդէս գալն է` մէկ դիվիզիոն առաջ տեղաշարժւելու համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է գրաւել առաջին կամ երկրորդ տեղը:
ԱՅՍՕՐ, 13:12
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment