Նալբանդեանը բացարձակ սուտ է համարում թրքական կողմի յայտարարութիւնները
11:14 • 21.05.10
«Բացարձակ սուտ է։ Ստերը մեկնաբանելու կարիք չունեմ». այսպէս արձագանքեց ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը թրքական կողմից վերջին օրերին հնչող յայտարարութիւններին։

Վերջին օրերին թրքական մամուլը տեղեկութիւններ էր տարածել այն մասին, թէ պաշտօնական Անկարան Վաշինգտոնի և Մոսկւայի հետ քննարկել է ճանապարհային նոր քարտէզ, որի համաձայն իբր պէտք է սկսւի հայկական զօրքերի դուրսբերումը երկու շրջաններից՝ Ֆիզուլիից և Քելբաջարից, ինչի դիմաց Ադրբեջանը պէտք է բացի Հայաստանի հետ սահմանը։ Մայիսի 17–ի հրապարակման մէջ թրքական Hurriyet–ը գրել էր, թէ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Բաքու էր գնացել՝ համոզելու Ալիևին ընդունել այդ առաջարկը։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment