Եւրախորհրդարանի ընդունած բանաձևը հակասում է ԵՄ դիրքորոշմանը
13:18 • 21.05.10
ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը դժգոհ է Եւրախորհրդարանի լիագումար նիստում ընդունւած թիւ 2216 բանաձևից։ Ըստ նրա, այն հակասում է Եւրամիութեան դիրքորոշմանը, որը բազմիցս արտայայտւել է։
«Զեկոյցի մէջ պարունակւող Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերեալ դրոյթները համահունչ չեն ո՛չ Մադրիդեան սկզբունքներին, ո՛չ Մոսկւայի հռչակագրին, ինչի մասին յիշատակւում է նոյն այդ զուկոյցի մէջ։ Ձևակերպումների ակնյայտ խառնաշփոթ է»,– այսօր լրագրողներին ասաց արտգործնախարարը։
Նալբանդեանը յիշեցրեց, որ Եւրամիութիւնն իր դիրքորոշումն արտայայտեց 2009թ. դեկտեմբերին Աթէնքում արւած բաւական ընդարձակ յայտարարութեան մէջ։ «Այդ դիրքորոշումը լիովին համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը»,– նշեց արտգործնախարարը։
Յիշեցնենք, որ հինգշաբթի քւէարկութեան դրւած փաստաթղթի նախագիծը, որը յստակեցնում է Հարաւային Կովկասում Եւրամիութեան որդեգրած ռազմավարութեան հիմնական ուղղութիւնները, Եւրոպական խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում հաստատւել էր դեռ ապրիլի սկզբին։ Բանաձևի հեղինակը բուլղարացի պատգամաւոր Եւգէնի Կիրիլովն է։
Փաստաթղթի հեղինակներն անդրադառնում են հարաւկովկասեան սառեցւած հակամարտութիւնների՝ նախևառաջ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը։
«Եւրոպական խորհրդարանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի բանակցութիւնների դինամիկ ընթացքը։ Դրա ապացոյցներից մէկը` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վեց հանդիպումներ էին, որ տեղի են ունեցել 2009թ. և ընթացել են մոսկովեան հռչակագրի ոգուն համապատասխան», - նշւած է բանաձևում։
Փաստաթուղթը որոշ ոչ հայանպաստ ձևակերպումներ է պարունակում։ Դրանում, մասնաւորապէս, ասւում է. «Եւրախորհրդարանը կոչ է անում ակտիւացնել բանակցային գործընթացը, հրաժարւել բոլոր գործողութիւններից, որոնք ուղղւած են ուժով հաստատւած և միջազգային օրէնքներին չհամապատասխանող ստատուս քվոյի պահպանմանը»։
Եւրոպական խորհրդարանը պահանջում է «հայկական ուժերը դուրս բերել ադրբեջանական «օկուպացւած» տարածքներից` թոյլ տալով տեղահանւածներին վերադառնալ իրենց օջախները։ Եւրախորհրդարանը պնդում է, որ հայկական ուժերը պէտք է արագ լքեն Լեռնային Ղարաբաղին հարող բոլոր «օկուպացւած» ադրբեջանական տարածքները»։
Եւրոպացի խորհրդարանականները հետևեալ լուծումն են առաջարկում. - «Լեռնային Ղարաբաղին կարող է որոշակի միջանկեալ կարգավիճակ շնորհւել մինչև վերջնական կարգավիճակի յստակեցումը, ինչն էլ, իր հերթին, հնարաւորութիւն կտայ անցումային այդ փուլում ապահովել տարածաշրջանի Հայ և ադրբեջանցի բնակչութեան խաղաղ համակեցութիւնն ու համագործակցութիւնը»։
Եւրախորհրդարանն առաջարկում է Եւրամիութեան գործադիր մարմիններին դիտորդական մեծաքանակ առաքելութիւն ուղարկել տարածաշրջան, որը պէտք է նպաստի միջազգային խաղաղարար ուժերի ձևաւորմանը։
Փաստաթուղթն անդրադառնում է նաև Հայ-թրքական յարաբերութիւնների ներկայ վիճակին՝ կողմերին կոչ անելով օգտւել յարաբերութիւնները բարելաւելու ստեղծւած հնարաւորութիւնից և խելամիտ ժամկէտներում առանց նախապայմանների վաւերացնել արձանագրութիւնները։
«Մինսկի խմբի հովանու ներքոյ ընթացող բանակցութիւններն ու Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորումը առանձին գործընթացներ են։ Այդ երկու պրոցէսներից մէկում արձանագրւած առաջընթացը, սակայն, կարող է լուրջ դրական ազդդեցութիւն ունենալ ողջ տարածաշրջանի համար», - նշւած է Եւրոպական խորհրդարանի ընդունած բանաձևում։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment