Եւա Ռիվասը երկրորդ փորձն արել է ամբողջական բեմադրութեամբ
16:06 • 22.05.10
«Եւրատեսիլի» հայկական պատւիրակութիւնը որոշ փոփոխութիւններ է մտցրել Apricot Stone երգի բեմադրութեան պարային հատւածում։
Երէկ Օսլոյում կայացել է մրցոյթի երկրորդ փորձը՝ ամբողջական բեմադրութեամբ։ Նոր տարբերակում երեք բեք վոկալիստները մօտենում են արհեստական ջրվէժին և ձեռքով ջուր են վերցնում։ Այս անգամ առաստաղից կախւած փայլուն սպիտակ պղպջակները բարձրանում են այն պահին, երբ կորիզից սկսում է ծիրանենի աճել։ Իւրաքանչիւր կրկներգին բեմի վրայ կրակ է բոցավառւում։ Վերջին կրկներգի ժամանակ բոլոր դերասանները մօտենում են իրար և վեր պարզում ձեռքերը։ Այնուհետև Ռիվասը ցոյց է տալիս ծիրանի կորիզի ձև ունեցող կուլոնը։
Կատարումն սկսւում է դուդուկի հնչիւններով, սակայն փորձի ժամանակ Ջիվան Գասպարեանի կատարումը չի հնչել, քանի որ նա դեռ չի ժամանել Օսլօ։
Ինչպէս հաստատել է հայկական պատւիրակութիւնն իր մամուլի ասուլիսում, իրենք շատ գոհ են եղել 2–րդ փորձից, ասելով, որ ձայնային որոշ նախնական խնդիրներ հեշտ կշտկւեն։ Պատւիրակութեան ղեկավար Դիանա Մնացականեանը յայտնել է, որ որոշ փոփոխութիւններ մտցւել են ներկայացման ընթացքում, որպէսզի աւելի վառ էֆէկտ լինի։ Իրենք ցանկացել են «ամբողջ աշխարհը միասնական տեսնել» բեմի վրայ։ Վերջում նա շնորհակալութիւն է յայտնել իրենց սատարող բոլոր լրագրողներին և երկրպագուներին։

Tert.am

0 Պատգամ: