Սէյրան Օհանեան.–
Տարածքները Յանձնելու Մասին Խօսք Անգամ Չկայ
18:31 • 22.05.10
Հայաստանի պաշտպանական ռազմավարութեան վերանայման ընթացքում ՀՀ նախագահի հաստատած ցանկի համաձայն կը մշակւի ռազմական արդիւնաբերութեան համալիր հայեցակարգ:
Այդ մասին այսօր կայացած հայրենական արտադրութեան ռազմական ապրանքա–տեսակների ցուցահանդէսում ասաց ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը:
Սէյրան Օհանեանը նշեց, որ ցուցադրւած նմուշների մեծ մասն այսօր կիրառւում է զինւած ուժերում:
«Մենք ունենք համապատասխան հիմք, ներուժ, նաև մտաւոր ներուժ, որպէսզի զարգացնենք ոլորտը մեր լիարժէք ռազմական արդիւնաբերութեան համալիրն ունենալու համար»,- ասաց նախարարը:
Այսօր տեղի ունեցաւ նաև պաշտպանութեան նախարարութեան և ռազմարդիւնաբերական ոլորտի ձեռնարկութիւնների ղեկավար կազմի համատեղ խորհրդակցութիւնը, որին մասնակցում էին ՊՆ նախարարը, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսեանը, Էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցեանը:
ՊՆ նախարարը ընդգծեց այս ոլորտը զարգացնելու անհրաժեշտութիւնը յատկապէս մեր տարածաշրջանում, որտեղ կարևորւում է սեփական ռազամ–արդիւնաբերութեան հիմնումը և արագ զարգացումը:
Պատասխանելով լրագրողների հարցին, թէ որքանով են հաւաստի ազատագրւած տարածքները յանձնելու վերաբերեալ շրջանառւող կարծիքները, նախարարն ասաց, որ այսօր այդ մասին խօսք անգամ չկայ:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment