Հայաստանի Դպրոցներում Հնչել է
«Վերջին Զանգը»


17:24 • 21.05.10
Հանրապետութեան դպրոցներում այսօր հնչել է «Վերջին զանգը»։ Այս տարի հանրակրթական դպրոցների շրջանաւարտների թիւը 38 350 է, որից 9 519-ը մայրաքաղաքի դպրոցների շրջանաւարտներն են։
«Վերջին զանգի» միջոցառումները մեկնարկել են առաւօտեան ժամը 10։00-ից։ Երևանում դրանք կաւարտւեն ուշ երեկոյեան՝ Հանրապետութեան հրապարակում Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպւած տօնական շքեղ համերգով և հրավառութեամբ։
Նշենք, որ մարզերից ստացւած տեղեկատւութեան համաձայն՝ որոշ դպրոցներ «Վերջին զանգի» արարողութիւնները նշելու են այլ օրերի։ Մեր այդ դիտարկմանն ի պատասխան ՀՀ կրթութեան և գիտութեան նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի և տեղեկատւութեան վարչութեան պետ Արթուր Բաղդասարեանը պնդեց, որ բոլոր դպրոցներում «Վերջին զանգն» այսօր է անցկացւելու։
Այնուամենայնիւ, ՀՀ ճանապարհային ոստիկանութեան ճանապարհա–պարեկային ծառայութեան բաժնի պետ Նորիկ Սարգսեանը Tert.am-ին ասաց, որ ճանապարհային ոստիկանութիւնն այսօր և վաղն է հանրապետութեան տարածքում ուժեղացւած հսկողութիւն իրականացնելու։ «Մենք ունենք տեղեկութիւններ, որ որոշ դպրոցներ վաղն են նշելու «Վերջին զանգը»,- ասաց Սարգսեանը։

Tert.am

0 Պատգամ: