Վրաստանում մեկնարկել են Հայ մշակոյթի սեզոնները
13:38 / 04.05.2010
Վրաստանում Հայ մշակութային սեզոնների բացումը տրւեց նկարչուհի, դիզայներ Արեւիկ Պետրոսեանի աշխատանքների ներկայացմամբ:
Վրաստանի պատմութեան թանգարանում բացւած «Երբեմնի ընտրւած ճանապարհ» խորագրով ցուցահանդէսը բազմամարդ էր: Երիտասարդ նկարչուհին ներկայացրել է աշխատանքներ իր բոլոր հաւաքածուներից: Նրա խօսքով, ցուցահանդէսը նաեւ յստակ ասելիք ունի: «Ուզում եմ հայերը միշտ հպարտութիւն ապրեն բոլոր երկրներում. Ե՜ւ իրենց մշակոյթի, ե՜ւ Հայ լինելու համար ընդհանրապէս: Յուսամ, այս երեք օրերի ընթացքում եւս մէկ անգամ ըստ արժանւոյն կը կարողանանք ներկայացնել Հայ ժողովրդին»,- նշել է արւեստագէտը` ընդգծելով, որ պատիւ է իր աշխատանքներով Հայ մշակութային սեզոնների մեկնարկն ազդարարելը:
Թբիլիսիի գեղարւեստի ակադեմիայի ռեկտոր, նկարիչ Գիա Բուղաձէի համար հայկական մշակոյթի մեծ արժէքը նորութիւն չէ: Սակայն նրան առաւել հետաքրքրել էր երիտասարդ արւեստագէտի տաղանդը: «Մեր հայ գործընկերների հետ հանդիպում ենք հիմնականում արտերկրում: Արդիւնքում, զարմանալիօրէն, հարեւան ժողովրդի մասին գնալով աւելի քիչ բան ենք իմանում»,- ասում է վրացի արւեստագէտը:
Այս բացը լրացնելու համար էլ լուսանկարիչ, Ս.Փարաջանովի թանգարանի տնօրէն Զաւէն Սարգսեանը կարեւորում է մշակութային նման միջոցառումների անցկացումը: «Հարկւոր է ցուցադրել, կրթել, տեղեկացնել վրացիներին: Նրանց թւում է` ծովից ծով Հայաստանի մասին մեր խօսքերը միայն երազանքներ են կամ առասպելներ: Այդ պատճառով ես բերել եմ լուսանկարներ` Կիլիկեան յուշարձաններ, Վանայ լիճը, Խոշաբի բերդը եւ այլն, որոնք փաստում են, որ անգամ շուրջ 100 տարի առաջ հայերը հսկայական երկիր են ունեցել»,- ընդգծում է լուսանկարիչը:
Թբիլիսիի գեղարւեստի ակադեմիայում ներկայացւած Զաւէն Սարգսեանի`"Հայկական ճարտարապետութիւն" խորագրով լուսանկարների ցուցահանդէսը, վրացի արւեստագէտների խօսքով իսկ, հսկայական տեղեկութիւն են փոխանցում հայկական մշակութային եւ ճարտարապետական հիանալի ժառանգութեան մասին:
Հայ մշակույթի սեզոնների շրջանակում իրենց աշխատանքները կը ներկայացնեն նաեւ վիրահայ նկարիչները: Նախատեսւում են նաեւ անւանի Հայ կինոգործիչ Ռուբէն Մամուլեանի եւ շախմատիստ Տիգրան Պետրոսեանի յուշատախտակների բացում, Գուրգէն Խանջեանի «Աւերակների պահապանները» պիէսի բեմադրութիւն, ինչպէս նաեւ Շեքսպիրի «Օթէլլօյի» մոտիվներով Յակոբ Ղազանչեանի բեմադրած Հայ-վրացական համատեղ «Տրակտատ թաշկինակի մասին» ներկայացումը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment