Հայկական արմատներով Քըլըչդարօղլուն գլխաւորեց Թուրքիայի ընդդիմութիւնը
12:32 • 24.05.10
Թուրքիայի խոշորագոյն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցութեան ղեկավար է ընտրւել նոյն կուսակցութիւնից Ստամբուլի պատգամաւոր Քեմալ Քըլըչդարօղլուն:
Թուրքական TRT հեռուստաալիքի փոխանցմամբ` կուսակցութեան 33-րդ համաժողովի ժամանակ կայացած ընտրութիւններում յաղթել է Քեմալ Քըլըչադրօղլուն` Դէնիզ Բայքալից յետոյ դառնալով Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցութեան 7-րդ նախագահը: Ի դէպ նշենք, որ Քըլըչդարօղլուն կուսակցապետի աթոռի համար առաջադրւած միակ թեկնածուն էր:
Յիշեցնենք, որ Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցութեան նախկին նախագահ Դէնիզ Բայքալը հրաժարական էր տւել սէքս սկանդալի պատճառով:
Քեմալ Քըլըչդարօղլուի հայկական արմատների մասին թուրքական ԶԼՄ-ներն առաջին անգամ սկսեցին գրել դեռ 2009թ.` ՏԻՄ ընտրութիւնների ժամանակ, երբ Քըլըչդարօղլուն ակտիւ պայքարում էր Ստամբուլի քաղաքապետի պաշտօնի համար:
Թրքական որոշ լրատւամիջոցներ շրջանառութեան մէջ դրեցին այն տեղեկութիւնը, թէ Քեմալ Քըլըչդարօղլուի մայրը Հայ է, անունը` Եմուշ և ապրում է Դերսիմում:
Այդ օրերին Քեմալ Քըլըչդարօղլուին անընդհատ հարցեր էին ուղղում նրա հնարաւոր հայկական ծագման մասին, որոնց ի պատասխան մի առիթով թուրք քաղաքական ընդդիմութեան նոր առաջնորդը յայտարարեց. «Մայրս կարող է և՛ Հայ լինել, և՛ քուրդ, և՛ յոյն, սակայն դրանից մօրս հանդէպ իմ սէրը չի պակասի»:
Քըլըչդարօղլուի հայկական ծագման առնչութեամբ լուրջ միջադէպ էր տեղի ունեցել ՏԻՄ ընտրութիւնների քարոզարշաւի ժամանակ:
Յարձակման էր ենթարկւել Ստամբուլի մեր հայրենակիցներից Րաֆֆի Հերմոնը, որը նոյնպէս Ժողովրդահանրապետական կուսակցութեան առաջադրած թեկնածուներից էր: Անյայտ անձինք յարձակւել էին նրա տան վրայ, բարեբախտաբար, պատճառելով միայն նիւթական վնաս:
Դէպքի առնչութեամբ Րաֆֆի Հերմոնը հանդէս էր եկել յայտարարութեամբ՝ նշելով, որ յարձակումը տեղի է ունեցել այն պատճառով, որ Ժողովրդահանրապետական կուսակցութեան կողմից Ստամբուլի քաղաքապետի պաշտօնին առաջադրւած թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին քարոզարշաւի շրջանակում Քընալը Ադա կատարած այցի ժամանակ ինքը դիմաւորել էր հայերէն ցուցապաստառով, որի վրայ գրւած էր՝ «Սիրելի Քըլըչդարօղլու, բարով էք եկել Քընալը Ադա»:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment