Թուրքիայի քայլերը Ղարաբաղի հարցում ընդամենը քարոզչակա՞ն բնոյթ ունեն
Մայիս 24, 2010 12:35
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանը անդրադառնալով Ղարաբաղի խնդրի շուրջ ծաւալւող իրադարձութիւններին՝ ասել է, թէ Հայ-թրքական գործընթացի հետևանքով Թուրքիան ԼՂ հարցում իր վրայ ակտիւ դեր վերցրեց։

Քաղաքագէտ Սերգէյ Մինասեանն էլ ասել է, թէ ընդհանրապէս այս հարցով համամիտ չէ իր գործընկերոջ հետ։
-Ես չեմ կարծում, թէ այն, ինչ-որ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի շուրջ (նոյնիսկ այդ յայտարարութիւնները տարածքների մասին), իրականում ԼՂ-ի շուրջ որևէ բացասական, վտանգաւոր իրավիճակ են ստեղծում, և Հայ-թրքական գործընթացը (որից շատ սպասումներ ունէինք, բայց հիմա աւելի զգուշաւոր ու քիչ սպասումներ ունենք այս պահին) շատ կարևոր մի դեր է խաղացել։ Ադրբեջանը երբէք մօտակայ ապագայում համոզւած չի լինելու, որ Թուրքիան հանդէս կըգայ որպէս իր դաշնակից ամենալուրջ քայլում, այսինքն պատերազմ սկսելու կամ, յամենայն դէպս, լուրջ սրացում ստեղծւելու դէպքում։ Այն, ինչ Թուրքիան անում է, աւելի շատ պրոպագանտիստական է, քան ռէալ իրավաճակը, որ տեղի է ունենում իրականում ԼՂ շուրջ,-նշել է նա։
7or.am
0 Պատգամ:
Post a Comment