Քեալբաջարի մասին չի խօսւի անգամ պատերազմի վտանգի դէպքում
13:06 • 24.05.10
Քեալբաջարն այն միակ տարածքն է, որի մասին խօսք չի կարող լինել նոյնիսկ պատերազմի վտանգի դէպքում։
Այսօրւայ ասուլիսին այս մասին յայտարարեց քաղաքագէտ Սերգէյ Մինասյանը՝ անդրադառնալով Ֆիզուլին և Քեալբաջարը յանձնելու մասին թրքական մամուլում վերջերս շրջանառւող լուրերին։
Սերգէյ Մինասեանը նշեց, որ երկու շրջանների մասին խօսելու որևէ հիմք չկայ, հետևաբար ինքն անլուրջ է վերաբերւում նման յայտարարութիւններին։
Անդրադառնալով Եւրախորհրդարանի 2216 բանաձևին՝ քաղաքագէտը նշեց, որ մի կողմից նման բանաձևի ընդունումը «մեր համապատասխան մարմինների ոչ լաւ աշխատանքի արդիւնքն է», միւս կողմից՝ Եւրախորհրդարանը «բիւրոկրատիկ և ծանր աշխատող կառոյց է», որի աշխատանքի արդիւնքում կարող են ընդունւել նման բանաձևեր։
Խօսելով Եւրախորհրդարանի բանաձևի մասին՝ քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանը նկատեց, որ հայկական կողմը պէտք է խստացնի իր ստրատեգիան՝ աւելացնելով, որ թէև ինքը ողջունում է ՀՀ փոխարտգործնախարար Շաւարշ Քոչարեանի վերջին յայտարարութիւնը, այդուհանդերձ, ինքը հայկական կողմից աւելի խիստ յայտարարութիւններ է ակնկալում։
Թէ՛ Հայ–թրքական, թէ՛ ԼՂ հարցում հայկական կողմից աւելի խիստ յայտարարութիւններ է սպասում նաև Սերգէյ Մինասեանը։

Tert.am

0 Պատգամ: