Ղարաբաղի դէմ պատերազմական գործողութիւններ սկսելու Ալիևի ծրագիրը կանխել է Անկարա՞ն
10:09 • 04.05.10
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայ-թրքական արձանագրութիւնների ստորագրումից առաջ ծրագրում էր ռազմական գործողութիւններ սկսել Լեռնային Ղարաբաղի դէմ, որը, սակայն, վերջին պահին կանխել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպութիւնը (MIT)։ Այս մասին գրում է թրքական Hurriyet օրաթերթը` վկայակոչելով ադրբեջանական Yeni Musavat թերթում տեղ գտած հրապարակումը:

Իր հերթին Hurriyet օրաթերթը, վկայակոչելով MIT-ում իր աղբիւրները, գրում է, որ ներկայ փուլում Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպութիւնը պաշտօնական յայտարարութեամբ հանդէս չի գայ ադրբեջանական պարբերականի պնդումների առնչութեամբ, և հնարաւոր չի լինի պարզել թերթի հրապարակման իսկութիւնը: Իսկ Թուրքիայի արտգործնախարարութիւնը հարցի առնչութեամբ յայտարարել է. «Մենք կողմ ենք խնդիրները երկխօսութեան միջոցով կարգաւորելուն»:
Yeni Musavat թերթը գրում է նաև, որ Թուրքիան այսօր էլ «կը կանգնեցնի» Ադրբեջանին, եթէ վերջինը ցանկանայ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment