ՇՈՒՇԻՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Շուշի, (Шуши, Shushi), Կալա, Ղալա, Շո շի, Շոշի Բերդ, Շոշի Սղնախ, Շոշվաղալա, Շոշու Բերդ, Շուշա, Շուշա քաղաք, Շուշվա բերդ, Շուշու, Փանաբանդ, Փանահ(ա)բադ, Փանապատ, Քարագլխի Սղնախ - Քաղաք (բերդ, ամրոց, բերդաքաղաք, գիւղա քաղաք) ԼՂՀ –ում, Շուշիի վարչական շրջանում, նրա կենտրոնը։ Միջին դարերից Շուշին սովորական ամրոց էր և մտնում էր Մեծ Հայքի Արցախ աշխարհիի Վարանդա գաւառի մեջ։


Շուշին գտնւում է Գորիս-Ստեփանակերտ աւտոճանապարհի աջ կողմում, 1238-1533 մ բարձր լեռան գագաթին, Ստեփանակերտ քաղաքից 8 կիլոմետր դէպի հարաւ։ Ունի առողջարար լեռնային կլիմայ։ Քաղաքը հարաւ և հիւսիս կողմերով ձգւում են անդնդախոր ձորեր։ Շուշին 1885 թւականին ունէր 27783 բնակիչ, որից 15188-ը հայեր էին, իսկ 1895-ին քաղաքի 33252 բնակիչներից 20584-ն էին հայեր։ Շուշիում ժամանակի ընթացքում բնակութիւն են հաստատել Նախիջևանի շրջանի յատկապէս Ագուլիս և Ղազանչի գիւղերից եկած հայեր։
Այժմ Շուշին Ստեփանակերտից յետոյ ԼՂՀ երկրորդ խոշոր քաղաքն է։ Այստեղ գործել են բազմաթիւ արտադրական ձեռնարկութիւններ և կրթօջախներ։ Դրանք սկսած 1988 թ համարեա չեն գործում Ադրբեջանի կողմից Արցախի հայութեան դէմ սանձազերծած պատերազմի պատճառով։ 1992 թւականին Շուշին ազատագրելուց յետոյ շարք են մտել շատ արտադրական ձեռնարկութիւններ, ինչպէս նաև հին ու նոր կրթօջախներ։ ՀՀ Չարենցաւան քաղաքի «Գրիգոր Մագիստրոս» համալսարանի Շուշիի մասնաճիւղը, մշակութալուսաւորական աեխնիկումը, Ա. Մանուկեանի անւան ազգային վարժարանը, Խ. Աբովեանի անւան միջնակարգ դպրոցը, գործում են պատմա–երկրագիտակտն թանգարանը, քաղաքային և մանկական գրադարանները, լոյս է տեսնում շրջանային «Շուշի» թերթը և այլն։ Շուշիի առաջին յատակագիծը կազմել են ռուսական զինւորական ինժեներները 1820-ական թւականներին։ Հետագայում, երբ քաղաքը դարձել էր Շուշիի գաւառի կենտրոնը, 1837, 1844 և 1855 թթ նրա յատակագիծը վերանայւել ու վերափոխւել է։ Խորհրդային ժամանակների քաղաքի յատակագիծը հաստատւել է 1952 և 1979 թթ, որոնց համաձայն ք բաժանւել է 3 գօտիների՝ արգելանոցային, բնակելի և առողջարանային։
Ենթադրում են, որ միջին դդ Շուշիի տեղում է գտնւել Շիկաքար բերդը, որն աւելի ուշ ժամանակներում յիշատակւում է Քար, Քարագլխի բերդ, Քարագլուխ անուններով։ Բերդը 18-րդ սկզբներին վերակառուցւել ու ամրացւել է Աւան Հարիւրապետի ջանքերով։ 1750-ական թթ սկգբներին Վարանդայի մելիք Շահնազարը Շիկաքարը վաճառեց Ղարաբաղ թափանցած սարըջալու անասնապահ ցեղի առաջնորդ Փանահ խանին և նրա միջոցով սկսեց պառակտել ու քայքայել այն ժամանակ բաւական ուժեղ Ղարաբաղի (Խամսայի) հայկական մելիքութիւնները։
Փանահ խանը Շուշին դարձրեց նստավայր և սկսեց այստեղ փոխադրել իր ցեղակիցներին ու շրջակայ գիւղերի հայ արհեստաւորներին։ Այդ ժամանակներից սկսած մինչև 18-րդ դ վերջը Շուշին մի քանի անգամ դարձել է կարևոր ռազմական գործողութիւնների ասպարէզ։ Յատկապէս յայտնի է պարսից Աղա Մուհամեդ շահի 1795 թ արշաւանքի ժամանակ Շուշիի հայերի և քիչ թւով ռուս զինւորների՝ թշնամու տասնեակ հազարաւոր բանակին ցոյց տւած հերոսական դիմադրութիւնը, որի շնորհիւ շահը յարկադրւած հրաժարւեց Շուշին գրաւելու մտքից։
Եւ թէև 1797 թւականին իր երկրորդ արշաւանքի ժամանակ Աղա Մուհամեդը գրաւեց քաղաքը, բայց հէնց այստեղ էլ նոյն թւականին նա սպանւեց՝ իր հայ թիկնապահների ձեռքով։
Շուշիի և դրա հետ նաև ամբողջ արցախահայութեան համար ճակատագրական նշանակութիւն ունեցաւ Ռուսաստանի կողմից Ղարաբաղի գրաւումը 1805 թւականին որը պաշտօնապէս հաստատւեց 1813 թ Պարսկաստանի և Ռուսաստանի միջև կնքւած Գիւլիստանի պայմանագրով։ Ռուսաստանի տիրապետութիւնը Շուշիի հայութեան համար ստեղծեց խաղաղ կեանքի, անձի և գոյքի ապահով պայմաններ։ 1820-ական թթ Շուշիում գործել են Բագելի Աւետարանական ընկերութեան միսիոներական հայկական դպրոցն ու տպարանը, որը 1837 թ ցարական կառավարութեան հրամանով փակւեց։ 1838 թ բացւել են թեմական դպրոցը և գրադարանը, իսկ դարի վերջից մինչև 20-րդ սկիզբները այստեղ գործում էին Շուշիի հայկական ռեալական դպրոցը և 2 տպարան՜։ Բացի այդ, քաղաքում կային նաև մի քանի աւելի ցածր կարգի դպրոցներ, ընթերցարաններ, ինքնագործ թատրոն, մի քանի ակումբ և մշակութային ու լուսաւորական այլ հաստատութիւններ։ 19-20-րդ դդ Շուշին առևտրի, արհեստագործութեան ու հայկական մշակոյթի խոշոր կենտրոն էր, որին իրաւամբ տւել էին «Կովկասի Փարիզ» անունը։
Նախախորհրդային շրջանիի Շուշիի հայաբնակ մասը բաղկացած էր մի քանի թաղերից` Ղազանչեցոց, Ագուլեցոց, Մեղրեցոց, Թաւրիզեցոց ևն։ Շուշին Անդրկովկասի ամենաբարեկարգ ու կուլտուրական քաղաքներից էր, ունէր 2-3 յարկանի ճաշակով ու յարմարաւէտ առանձնատներ, սալահատակւած փողոցներ և պատմա–ճարտարապետական աչքի ընկնող կառոյցներ։ Ժամանակին այստեղ հիւրախաղերով հանդէս են եկել Հայ բեմի մեծ վարպետներ Գ. Չմշկեանը, Ս. Մանդինյեանը. Հ. Աբելեանը, Գ. Աւետեանր, Հ. Զարիֆեանը, Պ. Ադամեանը և այլօք։ Շուշին հայ մամուլի և տպագրութեան նշանաւոր կենտրոն էր։ Բագմաթիւ ու բազմաբովանդակ գրքերի հետ այստեղ տարբեր ժամանակներում լոյս են տեսել երկու տասնեակ պարբերականներ՝ «Հայկական աշխարհ», «Քնար խօսնակ», «Գործ», «Ազգագրական հանդէս», «Ղարաբաղ», «Ծիածան», «Փայլակ», «Նեցուկ» են։
Հայերի խաղաղ կեանքը, սակայն մթագնեց 1920 թ մարտին, երբ այս տեղ խցկւած թրքական զօրապետներ Նուրի և Խալիլ փաշաները, ադրբեջանական մուսավաթական բաշիբոզուկների հետ կազմակերպեցին Շուշիի հայկական թաղերի կողոպուտը, հրկիզումն ու աւերումը, Հայ բնակչութեան զանգւածային կոտորածը, որին զոհ գնաց 35000 մարդ։ Շուշիի հայկական աւերւած թաղամասերի գերեզմանացած վզատակները պահպանւել էին մինչև 1960–ական թթ։ Այս նախճիրի օրգանական շարունակութիւնը եղան 1988-89 թթ այժմ արդէն խորհրդային Ադրբեջանի «ինտերնացիոնալիստ» թափթփուկների խժդժութիւնները քաղաքի շուրջ 2000 Հայ բնակչութեան նկատմամբ, որոնք թողած տուն-տեղ, ունեցւածք, հարկադրւած փախան այստեղից ու ապաստանեցին հիմնականում Ստեփանակերտ քաղաքում։ Այս ընթացքում մարդասպանները պղծեցին և ապա աւերեցին Խորհրդային Միութեան կրկնակի հերոս՝ Ն. Ստեւիանեանի և ականաւոր պետական գործիչ Ի. Թէոսեանի յուշարձանները։
Շուշիի պատմաճարտարապետական յուշարձաններից ու կառոյցներից են քաղաքի պաշտպանական ամրակուռ պարիսպները, Կուսանաց Ս. Աստւածածին եկեղեցին (կառուց. 1816 թ), Նոր կամ Վերին թաղում գտնւող Ս. Յովհաննէս Մկրտիչ (կառ 1818 թ), Ագուլեցոց Ս. Աստւածածին (կառ 1822 թ), Մեղրեցոց Ս. Աստւածածին (կառ 1836 թ) եկեղեցիները, որոնք ադրբեջանցիների ձեռքով քանդւել ու չեն պահպանւել։ Աւերիչ ձեռքերին հազիւ դիմացաւ Հայ եկեղեցական ճարտարապետութեան լաւագոյն կոթողներից մէկը՝ Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամե֊նափրկիչ եկեղեցին (կառ 1868-1887), որը անձնական ջանքերով վերանորոգել է Հայ քարագործ վարպետ Վոլոդեա Բաբայեանը։ Քաղաքի հարաւային կողմում, ժայռերի մէջ կան բազմաթիւ քարայրներ, որոնք հնում ծառայել են իբրև կացարաններ, իսկ նոր ժամանակներում՝ ապաստարան։ Շուշիում են ծնւել հայ մշակոյթի, գիտութեան, պետական, հասարակական և ռազմական ասպարէզի շատ նշանաւոր գործիչներ՝ Ս. Կասեան, Ա. Տէր֊Գաբրիէլեան, Ա. Յովհաննիսեան, Ս. Հաբարձումեան, Հ. Գիւփքևխեան, Ա. Բեկզադեան, Արամ Մանուկեան, ԽԱՀՄ կրկնակի հերոս Ն. Ստեփանեան, գեներալ–մայոր, ԽՍՀՄ հերոս Ա. Ղազարեան, պատմաբան Լէո, վիպասան Մուրացան, տնտեսագէտ Ա. Առաքելեան, ականաւոր պետական գործիչ Ի. Թէոսեան, ՀԽՍՀ ժող նկարիչ Ա. Աղաջանեան, մանկավարժ-հոգեբան Ա. Բահաթրեան, նկարիչ Մ. Արուտչեան, ԽԱՀՄ ժող. դերասան Վ. Վաղարշեան, ՀԽՍՀ ժող. դերասան Գ. Գաբրիէլեան, բառարանագիր Հ. Առաքելեան, անւանի բժիշկ Հ. Գաբրիէլեան, ռուսագէտ Ռ. Աւանեսով, ակադեմիկոս Ա. Թախտաջեան, ճարտարապետ, ակադ. Սամ. Սաֆարեան, ճարտարապետ Սար. Սաֆարեան (նախորդի եղբայրը, ԱՄՆ) ևն, ևն։
1988 թւականին ադրրեջանցիները Շուշին դարձրել էին ռազմական մի հզօր յենակէտ և այստեղից անընդհատ հրէտակոծում էին Ստեփանակերտ քաղաքը, Թարինտակն ու մօտակայ գիւղերը, մինչև որ 1992 թ մայիսի 9-ին Հայ ազատամարտիկները ազատագրեցին Շուշին ադրբեջանցի գրոհայիններից։ Շուշիի ազատագրումը արցախահայութեան մղած ազգային ազատագրական պայքարի կարևորագոյն և յաղթական իրադարձութիւնն էր։ Դրանից յետոյ կամաց-կամաց հայրենի քաղաք վերադարձան այս ու այն տեղերում ապաստանած քաղաքացիները և անգամ ՀՀ-ից եկած ընտանիքներ, որոնք միայամուռ ջանքերով սկսեցին վերականգնել քաղաքը, գործի դնել արտադրական ձեռնարկութիւնները, վերաբացել ուսումնական հաստատութիւններն ու մշակութային կենտրոնները։ Այս աշխատանքներին նիւթական ու դրամական մեծ աջակցութիւն են ցոյց տալիս Հայաստանի Հանրապետութիւնը, առանձին ձեռնարկութիւններ և տեղի ու արտասահմանեան հայրենասէր ու ձեռներէց մարդիկ։

0 Պատգամ: