Անկարան իր գնդապետին նշանակել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչութեան ղեկավարի խորհրդականի պաշտօնում

11:29 • 08.05.10
Թուրքական Sabah օրաթերթի փոխանցմամբ` Թուրքիայի Զինեալ Ուժերն այդ նշանակումն արել է երկու երկրների միջև գործող «Ռազմական բնագաւառում կրթական, տեխնիկական և գիտական համագործակցութեան» համաձայնագրի շրջանակում:
Պարբերականը գրում է, որ 1996թ. գործող համաձայնագրի համաձայն` 14 տարի շարունակ թուրք սպաները գործունէութիւն են ծաւալում ադրբեջանական ռազմական հաստատութիւններում և միաւորումներում: Սակայն առաջին անգամ է թուրք բարձրաստիճան զինւորականը նշանակւում Ադրբեջանի պաշտպանական գերատեսչութեան ղեկավարի խորհրդականի պաշտօնում:
Թուրք գնդապետ Ունալ Օդեմիշը Սաֆար Աբիևի խորհրդականի պաշտօնը կզբաղեցնի 6 ամիս:
«Հաշւի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի հետ ստորագրւած արձանագրութիւնների պատճառով սառնութիւն է նկատւում Անկարայի և Բաքւի միջև, Թուրքիայի զինուժը շատ վճռորոշ նշանակում է կատարել»,- մեկնաբանում է Sabah օրաթերթը:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment