Հայ կանանց համար սեռական բռնութիւնների մասին խօսելը տաբու է
16:28 • 20.05.10
Համաշխարհային մասշտաբով հոգեբանական բռնութիւնն ընտանիքում շատ աւելի շատ է տարածւած, քան բռնութեան միւս տեսակները։ Այս մասին Tert.am–ին ասաց Կանանց իրաւունքների կենտրոնի հոգեբան Սիրանուշ Անդրէասեանը։

«Սակայն սովորաբար դիմում են այն դէպքերում, երբ հարցը հասնում է ֆիզիկական բռնութեան։ Մեզ դիմող կանայք նախ ներկայացնում են հոգեբանական մասը, իսկ յետոյ այդ կանանց հետ աշխատանքի ընթացքում պարզւում է, որ տեղի է ունեցել և՛ ֆիզիկական, և՛ տնտեսական, գուցէ և սեռական բռնութիւն»,– ասաց նա՝ նշելով, որ սեռական բռնութեան մասին Հայաստանում շատ քիչ են խօսում։
Ընդգծելով, որ Հայաստանում այդ թեման կանանց համար տաբու է, Անդրէասեանը նկատեց՝ կանանց լռութիւնը յանգեցնում է նրան, որ վիճագրական տւեալներով ֆիզիկական բռնութիւնները կազմում են ամենաքիչ տոկոսը։
Նշենք, որ Կանանց իրաւունքների կենտրոնը գործում է 1997–ից, հիմնական առաքելութիւնն է օգնութիւն և աջակցութիւն ցուցաբերել բռնութեան ենթարկւած կանանց։ Կենտրոնին կից գործում է շուրջօրեայ թէժ գիծ՝ (010) 54 28 28, 0–80 0–80 850։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment