Խոզերը աւերակների թագուհու մօտ...

15:15 / 03.05.2010
Բազմաթիւ հնավայրեր, որոնք, ըստ էութեան մեր պատմութեան անձնագիրն են, գտնւում են լքեալ վիճակում:
«Լքեալ Հայրենիք» շարքը նպատակ ունի հանրութեան եւ իշխանութիւնների ուշադրութիւնը հրաւիրել հնավայրերի ներկայիս, երբեմն անմխիթար, վիճակի վրայ:
Շարքի տարբերակիչ գիծը ֆոտոռեպորտաժներն են: NEWS.am-ի լուսանկարիչները ձգտելու են արձանագրել հնավայրերի ժամանակակից խնդիրները ողջ Հայաստանով մէկ: «Լքեալ Հայրենիք» շարքը իւրօրինակ կոչ է իշխանութիւններին, Հայ Առաքելական եկեղեցու վերնախաւին, նաեւ շարքային քաղաքացիներին, հայերին՝ առաւել ուշադիր վերաբերւել մեր պապերի ժառանգութեանը:
Շարքի առաջին ռեպորտաժը նւիրւած է Երերոյքի բազիլիկին՝ Շիրակի մարզի Անիպեմզա գիւղի 5-րդ դարի հայկական տաճարին (ֆոտոռեպորտաժ): 8 կիլոմետր դէպի արեւմուտք, Հայ-թրքական սահմանից անդին գտնւում է Մեծ Հայքի 12 մայրաքաղաքներից մէկը՝ Անին:
Երերոյքի բազիլիկը Հայաստանի ամենավաղ քրիստոնէական կառոյցներից է: Այն առաջարկւել է ընդգրկել ԵՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ցանկում:
Հնարաւոր է՝ Երերոյքն այդ ցանկում ընդգրկելուց յետոյ տեղական խոզերը՝ արածելով, փոքր-ինչ հեռւից կը հիանան համաշխարհային ժառանգութեան այդ գլուխգործոցով: Թէեւ ով գիտէ, թէ խոզերը դրանից ինչ են հասկանում:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: