Էրդողանը ծանր հարւած ստացաւ իր կուսակիցներից
16:35 / 04.05.2010
Թուրքական խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների քւէարկութեան հերթական նիստի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամենակարեւոր կէտերից մէկի քւէարկութեան ընթացքում ծանր հարւած է ստացել իր իսկ կուսակիցների կողմից:
Մայիսի 3-ին Թուրքայի խորհրդարանում Էրդողանի կառավարութեան կողմից խորհրդարան ներկայացրած սահմանադրական բարեփոխումների փաթեթի ամենակարեւոր 8-րդ կէտը, որը, ընդունւելու դէպքում, այսուհետ դժւարեցնելու է կուսակցութիւնների փակումը, չի հաւաքել անհրաժեշտ 330 ձայնը: Խորհրդարանում ներկայ գտնւող Էրդողանի ժպիտը սառել է դէմքին, երբ յայտարարւել է, որ յիշեալ կէտը 3 ձայնի տարբերութեամբ դուրս մնաց փաթեթից: Իշխող կուսակցութեան անդամ, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ալի Շահինը, չկարողանալով հաւատալ արդիւնքներին, երկու անգամ հաշւել է քւէարկութեան արդիւքները:
Էրդողանի համար բաւականին ծանր է ընդունել այս փաստ, քանի որ իր կուսակցութեան առնւազն 8 պատգամաւոր դէմ է քւէարկել իրենց իր իսկ կողմից առաջարկած բարեփոխումների փաթեթի այն կէտին, որը դժւարեցնելու է կուսակցութիւնների փակումը: Այս իրադարձութիւնը Թուրքիայում քննարկումների առիթ է դարձել:
Փաթեթից 8-րդ կէտի դուրս մնալը ուրախացրել է թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցութիւնների ղեկավարներին:
Թրքական Taraf-ը իր առաջին էջում յիշեալ 8 պատգամաւորներին անւանել է Թուրքիայի գլխաւոր դատախազ Եալրընքայայի պատգամաւորներ: Taraf-ը ուշադրութիւն է հրաւիրում նաեւ այն հանգամանքի վրայ, որ Օջալանի կոչով՝ «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութիւնը եւս դէմ է քւէարկել յիշեալ նախագծին:
Նշենք, որ Գլխաւոր դատախազ Աբդուռահման Եալչընքայան ակնարկել է, որ ուսումնասիրւում են նյիւթեր՝ Էրդողանի գլխաւորած «Արադարութիւն եւ զարգացում» կուսակցութեան դէմ կրկին փակման հայց ներկայացնելու ուղղութեամբ:
Թուրքիայի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան կողմից խորհրդարան ներկայացւած սահմանադրական բարեփոխումների 8-րդ կէտը դժւարացնելու էր կուսակցութիւնների փակումը, իսկ փակման գործընթացի դէպքում փակման որոշումը պէտք է անցնէր խորհրդարանով:

NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment