Դաւութօղլու.–
Հայ-թրքական արձանագրութիւնները չեն մահացել, եւ թոյլ էլ չենք տայ, որ մահանան

«Դեռեւս շարունակւում են դիւանագիտական բանակցութիւնները` Հայաստանի կողմից «բռնազաւթւած» որոշ շրջաններից զինուժի յետ քաշման վերաբերեալ»
15:26 / 04.05.2010
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն Անգլիայում թուրք մտաւորականների հետ հանդիպման ժամանակ եւ ինքնաթիռով Անկարա վերադառնալիս խօսել է հիմնականում Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման շուրջ` յայտարարելով, որ ամիսներ եւ նոյնիսկ շաբաթներ անց այդ խնդրում համաձայնութիւն է լինելու:
Այս մասին իր հրապարակման մէջ տեղեկացնում է թրքական Milliyet-ի թղթակից Ջան Դիւնդարը: Նա մասնաւորապէս գրում է.
«Դաւութօղլուն Օքսֆորդի համալսարանում Թուրքիայի արտաքին քաղաքականութեան վերաբերեալ կոնֆերանսին մասնակցելու ընթացքում նախաճաշել է թուրք յայտնի պրոֆէսորներ` Բասքըն Օրանի, Շահին Ալփայի, Ջենքիզ Աքթայի եւ այլոց հետ: Դաւութօղլուն նախաճաշի ընթացքում հիմնականում խօսել է Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման խնդրի շուրջ: Նա ուշադիր լսել է մտաւորականների առաջարկները` որոշ պողոտաների անունները փոխելու, Հայ-թրքական սահմանին համատեղ մի յուշարձան տեղադրելու, ատելութեան լեզուն օգտագործողների նկատմամբ միջոցներ ձեռք առնելու եւ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման ընթացքում Բաքւի վրայ չկենտրոնանալու վերաբերեալ:
Անկարան ուշադրութիւն չդարձրեց Երեւանի կողմից արձանագրութիւնների սառեցմանը եւ այնպէս է վերաբերւում կարծես նման բան չի եղել»։
Այնուհետ Milliyet-ի թղթակիցը գրում է. «Ինքնաթիռում Դաւութօղլուն մեզ հետ զրոյցում նշեց, որ արձանագրութիւնները չեն մահացել եւ իրենք թոյլ էլ չեն տայ, որ մահանան: „Եթէ ուշադրութիւն էք դարձրել, ոչ ոք չի ասել, որ արձանագրութիւնները յետ ենք կանչում: Երբ անիւը սկսկեց շարժւել, ետ պտտելը շատ դժւար է: Այս իրադարձութիւնը արդէն յետ չի շրջւի“,-նշել է Դաւութօղլուն։
„Սակայն յայտնի է, որ խօսք չի կարող լինել առանց Բաքւին հաշւի առնելու Հայաստանի հետ յարաբերութիւն սկսելու մասին“, շարունակում է Milliyet-ի թղթակիցը: Դաւութօղլուն՝ նշելով, որ մասնակի „վերանորոգումը“ գործին օգուտ չի տայ, ասել է. „Եթէ Ղարաբաղում զինւած հակամարտութիւն սկսւի, բացւելիք սահմանները կրկին կարող են փակւել“:
»Դեռեւս շարունակւում են դիւանագիտական բանակցութիւնները` Հայաստանի կողմից «բռնազաւթւած» որոշ շրջաններից զինուժի յետ քաշման վերաբերեալ: Եթէ Հայաստանը յետ քաշւի մի քանի շրջանից, թուրք հասարակութեան մէջ հոգեբանական արգելքը կը յաղթահարւի եւ սահմանները կարող են բացւել: Դրանից կօգտւի թէ՛ Երեւանը, թէ՛ Բաքուն, թէ՛ Անկարան", եզրակացնում է Ջան Դիւնդարը։
"Դաւութօղլուն, անդրադառնալով արձանագրութիւններին, նշել է. «Այժմ մենք գտնւում ենք լռութեան շրջանում: Շուտով մեր առաջարկութիւնները` առանց արձանագրութիւններին վնաս տալու, համաձայնութեան կհասցնեն: Ոչ շատ ուշ…: Ամիսների, կամ նոյնիսկ շաբաթների ընթացքում….»,- իր հրապարակման մէջ Թուրքիայի ԱԳ նախարարին է մէջբերում Milliyet-ի թղթակիցը:

NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment