Հայ-թրքական սահմանը դեռ չբացած` Դաւութօղլուն արդէն անցել է Հայ-ադրբեջանական սահմանի բացմանը

09:54 / 03.05.2010
Օքսֆորդում ելոյթով հանդէս եկած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն անհրաժեշտ է համարել, ոչ միայ Հայ-թրքական, այլ` Հայ-ադրբեջանական սահմանի բացումը:
Անգլիական Օքսֆորդի համալսարանում Թուրքիայի արտաքին քաղաքականութեան վերաբերեալ մօտ մէկ ու կէս ժամանոց ելոյթի ընթացքում Ահմեդ Դաւութօղլուն անդրադարձել է Հայաստանի հետ յարաբերութիւններին` նշելով. «Մենք ցանկանում ենք բացել Հայաստանի հետ սահմանը եւ ինտեգրւել մեր հարեւանների հետ: Սակայն դա բաւարար չէ: Անհրաժեշտ է բացել նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանը: Քանի որ այդպէս հնարաւոր կը լինի ապահովել տարածաշրջանային կայունութիւնը»-յայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

NEWS.am

0 Պատգամ: