Մամեդովի համար բարդ է կանխատեսել պատերազմը, բայց իրենք պիոների նման՝ «միշտ պատրաստ են»
«Հայաստանը ժամանակ է խնդրել Լաչինից եւ Քելբաջարից դուրս գալու համար»
15:33 / 05.05.2010«Արազ Ազիմովի գաղափարներն ամբողջութեամբ լոյս են սփռում որոշ հարցերի վրայ, որոնք գտնւում են Ղարաբաղեան կարգաւորման բանակցային սեղանի վրայ: Փոխարտգործնախարարը հարցեր է բարձրացրել, որոնցով ընթանում են բանակցութիւնները»,- յայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային յարաբերութիւնների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը:
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը յայտարարել էր, թէ Հայաստանը ժամանակ է խնդրել Լաչինից եւ Քելբաջարից դուրս գալու համար: Մամեդովը նկատել է, թէ այդ առաջարկները մշակւել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: «Այդ իմաստով, իսկապէս, Հայաստանը ժամանակ է խնդրել ոչ միայն այդ երկու շրջաններից դուրս գալու, այլեւ Ազիմովի առաջ քաշած այլ հարցերի շուրջ: Հայաստանը խնդրել է 2 շաբաթ, բայց անցել է մի քանի ամիս, եւ ոչ մի արձագանք», ասել է Մամեդովը:
Նա նաեւ յաւելել է, թէ համանախագահներն աշխատում են այդ ուղղութեամբ եւ կապ են պահպանում երկու կողմերի հետ: «Կարող է պատահել, որ առաջիկայում մեզ տեղեկացնեն կողմերի դիրքորոշումների մասին: Առաջ քաշւած եղանակը միակ ճիշտ լուծումն է: Հայաստանը պէտք է հասկանայ դա: Անհրաժեշտ է ճնշում գործադրել Հայաստանի վրայ եւ փորձել լուծել այդ խնդիրը»,- նկատել է Մամեդովը:
Հարցին, հնարաւո՞ր է արդեօք, որ մինչեւ տարեվերջ պատերազմ լինի, Մամեդովը պատասխանել է. «Բարդ է կանխատեսել պատերազմը, բայց մենք միշտ պատրաստ ենք ազատագրել մեր հողերը ցանկացած եղանակով»:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment