Ստորագրւեց 5 միլիոն եւրօ արժողութեամբ վարկային համաձայնագիր
Երևանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի իրականացման նպատակով օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետութեան և Եւրոպական ներդրումային բանկի միջև ստորագրւեց 5 միլիոն եւրօ արժողութեամբ վարկային համաձայնագիր, որը հանդիսանում է ծրագրի առաջին փուլի համար նախատեսւած 15 միլիոն եւրօ ընդհանուր փաթեթի բաղկացուցիչ մասը: Այդ գումարից ևս 5 միլիոն եւրօ վարկ տրամադրւում է Վերակառուցման և զարգացման եւրոպական բանկի կողմից, որի վերաբերեալ համաձայնագիրը ստորագրւել է ս.թ. մարտի 10-ին, իսկ միւս 5 միլիոն եւրոն` որպէս դրամաշնորհ, կտրամադրի Եւրոպական Միութեան Հարևանութեան Ներդրումային ծրագիրը:
Ինչպէս յայտնում են ՀՀ ֆինանսների նախարարութեան տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի բաժնից, վարկը տրամադրւում է 15 տարի մարման ժամկէտով, որից 4 տարին` արտօնեալ, 6-ամսեայ EURIBOR + 0.75 տոկոսադրոյքով:
Գումարն ուղղւելու է Երևանի մետրոյի համակարգի վթարային վերականգնման ներդրումային ծրագրի իրականացմանը, որի շրջանակում այս փուլում կը վերականգնւի մետրոյի շարժակազմը, կվերանորոգւեն մաշւած երկաթուղագծի և էլեկտրամատակարարման համակարգի բաղադրամասերը, կփոխւեն տեխնիկական գնացքն ու պոմպակայանները` մետրոյի անվտանգ ու յարմարաւէտ շահագործումն ապահովելու նպատակով:
Ծրագրի առաջին փուլը նախատեսւում է աւարտել 2012 թւականի վերջին:
ԱՅՍՕՐ, 14:48
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment