50 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Օգոստոսի 6-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարութիւնում կայացած պաշտօնական արարողութեանը, Էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցեանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Եովանովիչը, և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանեան առաքելութեան տնօրէն Ջաթինդեր Չիման կնքեցին եկու Օժանդակութեան համաձայնագիր, որոնց շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն 2010-2013 թւականների ընթացքում Հայաստանի կառավարութեանը կտրամադրի մոտաւոր արժէքով մինչև 50 միլիոն ԱՄՆ դոլար` ուղւած երկրի տնտեսական զարգացմանը, ինչպէս նաև առողջապահական և սոցիալական բարեփոխումներին: Ստորագրման արարողութեանը ներկայ էին նաև Հայաստանի կառավարութեան բարձրաստիճան պաշտօնեաներ և ԱՄՆ դեսպանութեան ներկայացուցիչներ:
Տնտեսական զարգացման օժանդակութեան համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ -ի կողմից Հայաստանին տրամադրւող մինչև 30 միլիոն դոլարի ֆինանսաւորումը կնպաստի աւելի մրցունակ և բազմազանեցւած մասնաւոր հատւածի զարգացմանը: Ծրագիրը կբարձրացնի փոքր և միջին ձեռնարկութիւնների մրցունակութիւնը երկրի զարգացման համար հեռանկարային ոլորտներում: Աջակցութեան նպատակային ոլորտները կլինեն նորարարական տեխնոլոգիաները, իրաւական և կանոնակարգիչ դաշտի, ֆինանսական ռեսուրսների հասանելիութեան բարելաւումը, աշխատանքային շուկայի զարգացումը, ինչպէս նաև մասնաւոր և հանրային հատւածների համագործակցութիւնը: Ի լրումն այդ ամէնին, կբարելաււեն նաև երկրի կարևորագոյն ենթակառուցւածքների` էներգետիկայի, ջրի և հեռահաղորդակցութեան քաղաքականութեան և կառավարման գործառոյթները:
Առողջապահական և սոցիալական բարեփոխումների Օժանդակութեան համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ -ի կողմից Հայաստանին տրամադրւող մինչև 20 միլիոն դոլարի ֆինանսաւորումը կշարունակի օժանդակել ՀՀ Կառավարութեանը առողջապահական և սոցիալական ծառայութիւնների արդիւնաւէտութեան բարելաւման հարցում: Աշխատանքներն ուղղւած կլինեն Հայաստանի քաղաքացիների առողջութեան բարելաւմանը, առողջապահութեան և սոցիալական պաշտպանութեան ոլորտներում պետական յատկացումների աւելացմանը, ինչպէս նաև առողջապահական և սոցիալական ապահովութեան ծառայութիւնների որակի բարելաւմանը: Ի յաւելումն վերը նշւածի, ծրագիրը կխթանի ՀՀ քաղաքացիների մասնակցութիւնը առողջապահական և սոցիալական ապահովութեան ծառայութիւնների բարելաւման գործում և կը կարգաւորի ծառայութիւնների մատուցման աշխատանքը:
"Երկու համաձայնագրերը, որոնք մենք այսօր ստորագրում ենք, ազդարարում են մեր փոխադարձ շահագրգռւածութիւնն ու պատրաստակամութիւնը խթանել Հայաստանի տնտեսական զարգացումը և տրամադրել համապատասխան առողջապահական և սոցիալական ծառայութիւններ երկրի ամբողջ բնակչութեանը: Սա յիրաւի կարևոր քայլ է աւելի թափանցիկ դարձնելու մեր երկրների կառավարութիւնների միջև համագործակցութիւնը, և մեծացնելու կողմերի ներգրաււածութիւնն ու քաղաքացիների մասնակցութիւնը", նշեց դոկտոր Չիման:
«Լրագիր»
0 Պատգամ:
Post a Comment