ՀՀ Պաշտպանութեան Նախարարութիւն.–

Կրկին արձանագրւել են հրադադարի ռեժիմի խախտման դէպքեր



Օգոստոսի 16-ին Հայ-ադրբեջանական սահմանագօտու տարբեր հատւածներում կրկին արձանագրւել են հրադադարի ռեժիմի խախտման դէպքեր:
Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազէնային զէնքերից գնդակոծւել են Վահրավար բնակավայրերի պաշտպանական դիրքերը:
ՀՀ Զինեալ Ուժերի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդիւնքում հակառակորդը լռել է: Հայկական կողմից տուժածներ և վիրաւորներ չկան: Այս մասին յայտնեցին ՀՀ Պաշտպանութեան Նախարարութեան տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից:


ԱՅՍՕՐ, 13:10
Aysor.am

0 Պատգամ: