Ռուսաստանը թոյլ չի տայ Հարաւային Կովկասի

վերածումը ռազմական պոլիգոնի



Օգոստոս 21, 2010 13:47
Ռուսաստանը Հարաւային Կովկասում գործելու է տարածաշրջանում խաղաղութիւն եւ կայունութիւն պահպանելու շահերից, NEWS.am-ին յայտնել է Ռազմավարական մշակոյթի հիմնադրամի փոխտնօրէն Անդրէյ Արեշեւը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի Երեւանում արած յայտարարութիւնը, թէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին վտանգ սպառնալու դէպքում գործելու է ՀԱՊԿ շրջանակներում իր պարտաւորութիւնների համաձայն:
«Իսկ հաշւի առնելով իրավիճակը Հարաւային Կովկասում՝ խաղաղութիւնն ու կայունութիւնը պահպանւելու են միայն հաւասարակռութեան ապահովման պայմաններում: Եւ դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլեւ Աբխազիային եւ Հարաւային Օսիային: Կարծում եմ՝ ապագայում այդ ցանկին կաւելանայ նաեւ Իրանը: Եւ երկու երկրների միջեւ կիրացւի Իրանին պաշտպանական սպառազինութիւններ յատկացնելու պայմանագիրը»,- նկատել է փորձագէտը՝ յաւելելով, որ այդ տեսանկիւնից պէտք է դիտարկել Հայաստանի ռուսական ռազմակայնների գործողութեան ժամկէտի երկարաձգումը:
Նրա խօսքով, ռազմակայանի ժամկէտի երկարաձգումը եւ աշխարհաքաղաքական նշանակութեան ընդլայնումը թափանցիկ ակնարկ է այն ուժերին, որոնք փորձում են Հարաւային Կովկասը ռազմական պլացդարմ դարձնել:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանում կայացած մամուլի ասուլիսում յայտարարել է. «Ռուսաստանն ու Հայաստանը ՀԱՊԿ անդամներ են: Ռուսաստանը դաշնակցային պարտաւորութիւններ ունի ՀԱՊԿ շրջանակներում եւ շատ լուրջ է վերաբերւում դրանց»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: