Աբդուլլահ Գիւլ.–
Հասել ենք անձայն, բայց վճռորոշ դիւանագիտութեան
18:21 • 13.08.10
Կովկասում գոյութիւն ունեցող ստատուս-քվոն օգուտ չի տայ ոչ Ադրբեջանին, որ Թուրքիային, ոչ Հայաստանին։ Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալութեանը տւած հարցազրոյցում ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը՝ յաւելելով, որ աշխարհն արագ փոխւում է, և պէտք է լուծել խնդիրը։ «Եթէ շարունակ խնդիրները մնան սառնարանում, յետոյ անսպասելի դրանք նորից ի յայտ կգան։ Որն է պետական գործիչների աշխատանքի իմաստը՝ խնդիրը լուծելը։ ՄԱԿ-ի բանաձևերը իրականութիւն են։ Մինսկի խումբը լուրջ քայլեր է ձեռնարկում, բայց անցել է 18 տարի, և ցաւօք, Մինսկի խումբը չկարողացաւ հասնել կոնկրէտ արդիւնքների»,- ասել է նա։
«Թուրքիան առաջին պետութիւնն է, որ ճանաչել է Ադրբեջանի անկախութիւնը։ Յետոյ ճանաչեցինք նաև Հայաստանը։ Նոր աշխարհի համակարգում պէտք է յարգւի իւրաքանչիւր երկրի տարածքային ամբողջականութիւնը։ Հայաստանը կարող է հարևանների հետ կառուցել լաւ յարաբերութիւններ, հասնել մինչև ծով և մտնել կոմունիկացիոն համակարգեր։ Բնականաբար, Թուրքիան մեծ պետութիւն է։ Այն պարագայում, երբ մենք փորձում ենք հարևան երկրների հետ յարաբերութիւնները հասցնել «զրօ խնդիր» մակարդակի, Հայաստանի հետ խնդիրների առկայութիւնը, անկեղծ ասած, լաւ նշան չէ։ Այդ պատճառով էլ խնդիրների արդար լուծումը տարածաշրջանում բոլորի համար օգտակար կլինի»։
Մենք ցանկանում ենք, որ Մինսկի խումբը մօտենայ հակամարտութեան լուծմանը։ Բայց այսօրւայ իրավիճակում Մինսկի խմբի ներկայացուցիչների այցելութիւնները տարածաշրջան ժողովուրդն անւանում է «զբօսաշրջային ուղևորութիւն»։ Այդ պատճառով պէտք է նոր քայլեր ձեռնարկւեն։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանն այս խնդրի լուծման հարցում կարևոր երկիր է, այդ պատճառով լայն խորհրդակցութիւններ են անցկացւել այդ երկրի հետ։ «Նման ծանր խնդիրները չեն կարող լուծւել ճնշմամբ կամ մէկ երկրի ցանկութեամբ։ Այդ խնդիրները կարող են իրենց լուծումը գտնել տարածաշրջանի պետութիւների և շահագրգիռ երկրների լուրջ ջանքերի արդիւնքում»,- ասել է նա։
«Քարերը տեղից շարժւել են, և դա շատ կարևոր է։ Բայց չի յաջողւել յաղթահարել մեծ տարածութիւն։ Այդ գործընթացում թիւրընբռնում կար և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում։ Եթէ հնարաւոր լինէր հեշտութեամբ լուծել դժւար հարցերը, դրանք չէին դառնայ այդքան քրոնիկ։ Ես դա բոլոր առաջնորդներին եմ ասում. ձեռքերը ծալած չնստենք և կանգ չառնելով ջանքեր գործադրենք խնդրի լուծման համար։ Լուծումը և խաղաղութիւնը հեշտ չեն լինում։ Այդ պատճառով պէտք է եռանդով աշխատել»,- ասել է Գիւլը՝ յաւելելով, որ Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում ինքը Իլհամ Ալիևի հետ քննարկելու է այս հարցերը։
Ըստ Գիւլի՝ Հայաստանի հետ Ռուսաստանի ռազմական յարաբերութիւնների զարգացումը և Ադրբեջանին Ռուսաստանի կողմից հրթիռային համակարգերի հնարաւոր վաճառքը չեն խանգարի Ղարաբաղեան հարցի լուծմանը։
«Գիտեմ, որ պարոնայք Մեդվեդևը, Պուտինը, Ալիևը, Սարգսեանը հաւատում են, որ ստատուս-քվոն երկար չի ձգւի։ Նրանք նոյնպէս ցանկանում են, որ լուծւի խնդիրը։ «Սառը պատերազմի» ժամանակ խօսքը մեծ տէրութիւնների նպատակների համար որևէ հակամարտութեան շահաւէտութեան մասին էր։ Այժմ վիճակը փոքր-ինչ այլ է...Եթէ հարցերը չլուծւեն, կարող են անվերահսկելի խնդիրներ առաջանալ։ Այդ պատճառով անհրաժեշտ է յամառօրէն ձեռնամուխ լինել այդ հարցի լուծմանը։ Այս ոլորտում «լուռ դիւանագիտութեան» անհրաժեշտութիւն կայ։ Որովհետև երբ անցեալ տարի քարերը տեղից շարժւեցին, մեծ աղմուկ բարձրացաւ։ Հարցի թիւր գնահատականը խնդիրներ ստեղծեց և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի համար։ Այժմ մենք հասել ենք անձայն, բայց վճռորոշ դիւանագիտութեան։ Յոյսով եմ, որ մեզ լաւ գործընթացներ են սպասում»։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment