Վենետիկում առաջին անգամ կինը


գոնդոլավար է դարձել



Վենետիկի յայտնի ջրանցքներում յայտնւել է պատմութեան մէջ առաջին կին գոնդոլավարը՝ վերջ դնելով այդ մասնագիտութիւնում տղամարդկանց մենիշխանութեանը։ Այս մասին յայտնում են տեղի ԶԼՄ-ները։
Լրագրողների տւեալներով՝ երկու երեխաների մայր 24-ամեայ Ջորջա Բոսկոլոն յատուկ դպրոցում յաջողութեամբ է յանձնել վերջին քննութիւնը և ընդգրկւել գոնդոլավարների պաշտօնական ցուցակում։ Ուսումնական հաստատութիւն նա կարողացել էր ընդունւել՝ վերջին ազատ տեղի համար պայքարում գերազանցելով տղամարդ թեկնածուին։ Հաւանաբար դրանում դեր է խաղացել այն հանգամանքը, որ Բոսկոլոն շարունակում է ընտանեկան աւանդոյթը. նրա հայրը՝ Դանթեն, նոյնպէս ամբողջ կեանքում այս գործով է զբաղւել։
Tert.am

0 Պատգամ: