Երեւանում մեկնարկեց Համահայկական
շախմատային օլիմպիադան
Հայաստանի շախմատային ակադեմիայում տեղի ունեցաւ առաջին Համահայկական շախմատային օլիմպիադայի բացման հանդիսաւոր արարողութիւնը:
Օլիմպիադան կանցկացւի անհատական-թիմային մրցակարգով: Իւրաքանչիւր թիմ կներկայացնեն երեք տղայ և մէկ աղջիկ: Օլիմպիադան անցկացւում է «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական մշակութային փառատօնի շրջանակում:
Այսօրւանից պայքարի մէջ են մտնում Վրաստանի, Բրազիլիայի, Բելառուսի Ուկրաինայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չեխիայի, Լիբանանի, Ուզբեկստանի, Իրանի, Հայաստանի շախմատիստները: Սակայն թիմերը կազմւել են տարածաշրջանային սկզբունքով` Հիւսիսային Ամերիկա, Հարաւային Ամերիկա, Ռուսաստան /2թիմ/, Եւրոպա, Մերձաւոր եւ Միջին Արեւելք, ԱՊՀ, Հայաստան, Երեւան եւ ԼՂՀ: Օլիմպիադային կմասնակցի 11 միջազգային գրօսմայստէր:
Բացման արարողութեան ժամանակ ունեցած ելոյթում ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը կարևորեց այս միջոցառման անցկացումը Սփիւռքի հայազգի տաղանդներին հայրենիքում համախմբելու համար:
“Ուզում ենք այս մրցաշարը վերածել շախմատային տօնի: Շախմատը որպէս արւեստի, գիտութեան և խաղի զուգորդութիւն դարձել է մեր ազգի ամենասիրելի մարզաձևը: Այսօր շախմատի աշխարհում մեծ յաջողութիւններ ունենք և այսօր Հայաստանը գերտէրութիւն է շախմատի բնագաւառում: Մեր տղաներն ու աղջիները ունեն փայլուն ու չճկուն միտք և Տիգրանի Պետրոսեանի արժանի հետնորդներն են:
Ուզում ենք Հայաստանի շուրջ համախբել շախմատային միտքը: Ուզում ենք ստեղծել համահայկական շախմատիստների համայնք: Հայաստանի շախմատի ակադեմիան պէտք է դառնայ նաև համահայկական: ՀԲԸՄ սահմանել է մրցանակային հիմնադրամ, յաղթողները կստանան դրամական պարգևներ, սակայն յաղթելու է հայը, հայութիւնը և Հայաստանը”,- ողջոյնի խօսքում նշեց Հրանուշ Յակոբեանը:
Համահայկական Օլիմպիադան բացւած յայտարարեց Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտեանը:
Բացման արարողութեանը ներկայ էր նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment