Hurriyet. -
Ռուսաստանն ու Հայաստանը կապող գազամուղը 99%-ով գնելու է Բաքուն
10:21 • 09.08.10
Ռուսաստանը Հայաստանին կապող Հիւսիս-Հարաւ գազամուղը 99%-ով գնելու է Ադրբեջանի պետական նաւթային ընկերութիւնը (SOCAR): Այս մասին գրում է թուրքական Hurriyet օրաթերթը` վկայակոչելով Թբիլիսիի աղբիւրները:
Ռուսաստանը Հայաստանին կապող Հիւսիս-Հարաւ գազամուղը 99%-ով գնելու է Ադրբեջանի պետական նաւթային ընկերութիւնը (SOCAR): Այս մասին գրում է թուրքական Hurriyet օրաթերթը` վկայակոչելով Թբիլիսիի աղբիւրները:

«Թբիլիսիում փորձագէտներն ասում են, որ գազամուղի նոր սեփականատէրը 99%-ով լինելու է Ադրբեջանի պետական նաւթային ընկերութիւնը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անցած ամիս թեմայի առնչութեամբ բանակցել է Վրաստանի նախագահ Միխեիլ Աաակաշվիլիի հետ: Գազամուղի ձեռքբերումն առևտրային տեսանկիւնից ամէնևին էլ շահեկան չէ, սակայն Ալիևը վճռական է խողովակաշարն իր վերահսկողութեան տակ վերցնելու հարցում»,- նշում է թուրքական պարբերականը ընդգծելով, որ այդ կերպ Հայաստանի էներգետիկ փականը կանցնի Բաքւի ձեռքը:
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment