Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի օրը
09:33 • 01.09.10
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Հայաստանում և ԱՊՀ միւս երկրներում նշւում է նոր ուսումնական տարւայ սկիզբը նշանաւորող տօնը։ Գիտելիքի օրը տօնական է առաջին հերթին աշակերտների, ուսանողների, ուսուցիչների և դասախօսների համար։
Աւանդաբար այս օրը դպրոցներում անցկացւում են հանդիսաւոր տողանցքներ՝ նւիրւած ուսումնական տարւայ սկզբին։ Յատուկ հանդիսաւորութեամբ են դիմաւորում դպրոցում առաջին դասարանցիներին։
Սեպտեմբերի 1-ին՝ Գիտութեան օրը, ԱՊՀ երկրների բոլոր քաղաքներում ու գիւղերում կազմակերպւում են միջոցառումներ, համերգներ։

Tert.am

0 Պատգամ: