Հ. Յ. Դ.–
Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ սերտ
համագործակցութիւնը բխո՞ւմ է Հայաստանի շահերից
Օգոստոս 31, 2010 14:44
Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ սերտ համագործակցութիւնը լիովին բնական երեւոյթ է եւ, որոշ իմաստով, բխում է Հայաստանի շահերից: Նման կարծիք է յայտնել Հ. Յ. Դաշնակցութեան Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Արմէն Ռուստամեանը:
«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, եւ եթէ յարաբերություններ է պահպանում միայն հակամարտութեան մի կողմի՝ Հայաստանի հետ, նրան կմեղադրեն սուբյէկտիւիզմի մէջ, իսկ դա կնպաստի Ադրբեջանի հինաւուրց երազանքին՝ չեղեալ յայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը: Իսկ իրադարձութիւնների նման զարգացումը հակասում է հայկական կողմի շահերին»,- նկատել է Ռուստամեանը: Ուստի, ըստ նրա, Ռուսաստանը պարտաւոր է յարաբերութիւններ պահպանել հակամարտութեան երկու կողմերի հետ:
Նշենք, որ սեպտեմբերի 2-ին կայանալու է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պետական այցն Ադրբեջան: Մինչ այդ նա եղել է Հայաստանում, որտեղ ստորագրւել է ռուսական ռազմակայանի գործողութեան ժամկէտի երկարաձգան պայմանագիրը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment