Saturday, September 4, 2010

Զինեալ ներխուժումները Ադրբեջանի
քաղաքականութեան տրամաբանական
շարունակութիւնն են
18:08 • 04.09.10
«Դա Ադրբեջանի քաղաքականութեան տրամաբանական շարունակութիւնն է, որն իր մէջ պարունակում է շարունակական դիվերսիաներ և սադրանք, որոնք սկիզբ են առել այս տարի և աւելի են ակտիւացել վերջին շրջանում», - Tert.am-ին ասաց քաղաքագէտ Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հերթական դիվերսիոն յարձակմանը։
Ըստ Մարկարովի՝ անհասականալի է, թէ ի՞նչ նպատակ են հետապնդում Ադրբեջանի այս գործողութիւններն այն դէպքում, երբ Ադրբեջանի նախագահն ասում է, որ ուժի կիրառում չպէտք է լինի։ Դա, ըստ քաղաքագէտի, հերթական անգամ ցոյց է տալիս, որ այդ երկրի ղեկավարութեան խօսքն ու գործը միմեանց չեն համապատասխանում։
Մարկարովի խօսքով՝ ռուսական կողմը հիմնախնդրի լուծման նպատակով փորձում է ճնշումներ գործադրել կողմերի վրայ։ Իսկ Ադրբեջանը ոչ թէ ցանկանում է լուծել կոնֆլիկտը, այլ՝ գնալ սադրանքների ճանապարհով, ինչը նրանց չի յաջողւի, քանի որ հայկական բանակն ի վիճակի է պաշտպանել երկիրը։
Անդրադառնալով ՄԱԿ-ում քննարկւելիք` Ադրբեջանի ներկայացրած հակահայկական բանաձևին՝ Մարկարովը նշեց. «Դա մի բանաձև է, որը հիմնախնդրի խաղաղ լուծմանը չի տանում»:

Tert.am

0 Պատգամ: