Վրացիները
ներողութիւն են խնդրել հայերից
Սեպտեմբեր 09, 2010 15:24
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներողութիւն է խնդրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից Թբիլիսիի «Լոկոմոտիվ» մարզադաշտում Հայաստանի եւ Վրաստանի երիտասարդական հաւաքականների հանդիպումից յետոյ տեղի ունեցած միջադէպի համար: Յիշեցնենք, որ վրացի ֆուտբոլիստները ծեծկռտուք էին հրահրել հայկական հաւաքականի հետ, երբ Հայ ֆուտբոլիստները յաղթական պար էին պարել հայկական տրիբունայի առջեւ:
Նշենք, որ հանդիպումն աւարտւել էր հայկական ընտրանու յաղթանակով: Առաջին խաղում 3:2 հաշւով յաղթել էին վրացիները:
Թիմերի ղեկավարութեան միջամտութեան շնորհիւ հնարաւոր էր եղել խուսափել ձեռնամարտից: Պարեկային ոստիկանութիւնը, վերահսկողութիւն սահմանելով, ապահովել էր Հայ ֆուտբոլիստների եւ երկրպագուների անվնաս հեռացումը մարզադաշտից:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: