Կհանդիպեն Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի
արտգործնախարարները
Հայաստանի հարևան երեք երկրների արտգործնախարարների հանդիպում է սպասւում: Ինչպէս հաղորդում են ադրբեջանական լրատւամիջոցները, վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Օսման Սերտին, Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները պատրաստւում են եռակողմ հանդիպման:
Ակնկալւում է, որ Դաւութօղլու-Մամեդեարով-Մոթաքի հանդիպումը կը կայանայ Թուրքիայի, Իրանի ու Նախիջևանի սահմանում:
Հանդիպման վերաբերեալ յստակ ժամկէտներ դեռևս չեն նշւում: Սերտի խօսքերով, հանդիպման հիմնական նպատակն է քննարկել կողմերի համար փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր:
ԱՅՍՕՐ, 19:56
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment