Անկարան կայացրեց իր որոշումը.
Սուրբ խաչում պատարագը կմատուցւի
առանց խաչի
21:26 • 02.09.10
Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում մատուցւելիք պատարագից առաջ եկեղեցու վրայ խաչ չի տեղադրւի: Այս մասին, թուրքական Dogan («Դողան») գործակալութեան փոխանցմամբ, Վանի նահանգապետ Միւնիր Քարաօղլուի հետ մէկ ժամ տևած հանդիպումից յետոյ յայտարարել է Պոլսոյ պատրիարքական փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշեանը:
«Հանդիպման ժամանակ տեղեկացանք, որ «տեխնիկական խնդիրների պատճառով» հնարաւոր չի լինի խաչը տեղադրել եկեղեցու գմբէթին մինչև պատարագի արարողութիւնը: Նահանգապետը նշեց, որ 200 կգ կռող խաչը տեղադրելը բաւական դժւար գործ է»,- ասել է Աթեշեանը` աւելացնելով, որ խաչը, այնուամենայնիւ, եղեղեցու գմբէթին կտեղադրւի պատարագից յետոյ, իսկ մինչև այդ կցուցադրւի եկեղեցու բոլոր այցելուներին:
Յիշեցնենք, որ Թուրքիայի իշխանութիւններն այս տարւայ մայիսին պաշտօնապես թոյլատրել էին Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու վրայ խաչ տեղադրել: Մինչև վերջերս էլ թուրքական իշխանութիւնները ժամանակ առ ժամանակ յայտարարում էին, որ խաչը եկեղեցու վրայ տեղադրւելու էր մինչև սեպտեմբերի 19-ը:
2007թ. Սուրբ խաչի վերականգնողական աշխատանքներն աւարտւելուց յետո Պալսոյ Հայոց Պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆեանը պաշտօնապէս դիմել էր Թուրքիայի իշխանութիւններին` եկեղեցու վրայ խաչ տեղադրելու խնդրանքով: Այդ նպատակով պատրիարքը յատուկ խաչ էր պատւիրել և ուղարկել Վան` յոյս ունենալով, որ օրերից մի օր թուրքական իշխանուիւնները կընդառաջեն իր դիմումին:
Թուրքական լրատւամիջոցները գրում էին, որ հանրապետական Թուրքիայի պատմութեան մէջ առաջին անգամ է թոյլատրւում Սուրբ խաչի պէս կարևոր նշանակութիւն ունեցող եկեղեցու վրայ խաչ տեղադրել:

Tert.am
***- Երբ պիտի իմանա՞նք,կամ հասկանա՞նք, որ թրքակական իշխանութիւնները միայն պատարագի բեմադրութիւն են ներկայացնում, ու այդ բոլորը՝ ոչ միայն հայերին, այլ աշխարհին խաբելու համար է։ Թրքական իշխանութիւնները 100 տարի ժամանակ են ունեցել խաչը տեղադրելու համար, իսկ այն որ՝ «տեխնիկական խնդիրների պատճառով» հնարաւոր չի լինի խաչը տեղադրել եկեղեցու գմբէթին մինչև պատարագի արարողութիւնը» պարզապէս ու բացարձակ ստախօսութիւն է։ Ով գիտի՞ գուցէ պատարագ մատուցելու օրը Ս. Խաչ գնացող խաբւած «ուխտաւորներ»ի ներկայութեամբ, Հայկական եկեղեցու շարականի փոխարէն, թրքական բանակի նւագախումբը զինւորական քայլերգ հնչեցնի...Այն, ինչ բոլորովին բացառւած չի այդպիսի իշխանութիւնից։
0 Պատգամ:
Post a Comment