Մարսելի փոխքաղաքապետը
արշաւ է սկսել Ցեղասպանութեան
ժխտումը քրէականացնող
օրինագծի ընդունման համար
20:34 • 11.09.10
Մարսելի փոխքաղաքապետ Դիդիէ Փարաքեանը ստորագրահաւաք է սկսել Ֆրանսիայի Սենատում Հայոց Ցեղասպանութեան փաստը քրէականացնող օրինագիծն ընդունելու կոչով:
«Հայոց Ցեղասպանութիւն, ոչ ժխտողականութեանը. Սենատը պէտք է գործի անցնի» խորագրով ստորագրահաւաքն իրականացւում է petition-genocidearmenien.com կայքում։
Յիշեցնենք, որ Ցեղասպանութեան փաստի ժխտումը քրէականացնող օրինագիծը 2006թ. ընդունւել է Ֆրանսիայի Ազգային ժողովի (ստորին պալատ) կողմից և մինչև օրս չի վաւերացւել Սենատում: 2010թ. մայիսի 19-ին նման օրինագիծ էր ներկայացւել Կոմունիստական կուսակցութեան անդամ, Սենատի փոխխօսնակ Գայ Ֆիշերի կողմից: Իսկ 2010թ. յուլիսի 5-ին 30 սոցիալիստ սենատորներ ներկայացրեցին ևս մէկ նման օրինագիծ: Այդպիսով, ֆրանսիական Սենատում Հայոց Ցեղասպանութեան փաստի ժխտումը քրէականացնող օրինագծերը երեքն են, և շատ հնարաւոր է, որ ֆրանսիացի սենատորները 2011թ. խորհրդարանական ընտրութիւններին ընդառաջ քննարկեն այդ օրինագծերը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment