Ադրբեջանի ահռելի դրօշի անկումը
Սեպտեմբեր 03, 2010 17:54
Ադրբեջանի իշխանութիւնները լիակատար ֆիասկօ են ապրել իրենց սեւեռուն գաղափարի իրականացման գործում՝ փորձելով Բաքւում ռեկորդային բարձրութեան հասցնել երկրի ահռելի դրօշը:
Նշենք, որ երէկ` սեպտեմբերի 2-ին Իլհամ Ալիեւը մեծ շուքով բացեց պետական դրօշի հրապարակը: Աշխարհում ամենամեծ բարձրութեամբ դրօշի տեղադրումը նշանաւորւեց մեծ հրավառութեամբ, Բաքւի բոլոր լրատւամիջոցների էքստազով, որոնք երկու օր լուսաբանում էին, թէ ինչպէս աշխարհի բոլոր ադրբեջանցիները հիացմունքով հետեւում են Բաքւի վրայ ահռելի դրօշի բարձրացմանը:
Բայց... ինչպէս հաղորդում է ադրբեջանական AZE.az կայքը, Ադրբեջանի ահռելի՝ 2450 քմ-անոց դրօշը, որ բարձրացւել էր Գինեսի գրքում յայտնւած դրօշի ձողի վրայ, վնասւել է եւ իջեցւել:
«Սկզբունքօրէն, դա կարելի էր կանխատեսել: Ցանկացած դէպքում նման բարձրութեան հանւած առաջին դրօշը կարող է Դրօշի թանգարանի ցուցանմուշ դառնալ, որը բացւել է նոյն հրապարակում: Դրօշը կարելի էր ամրացնել կողքերից, յատուկ նիւթ օգտագործել, նաեւ մանր, անտեսանելի անցքեր, որոնք կիջեցնէին օդի ճնշումը դրօշի վրայ»,- հեգնում են ադրբեջանցի լրագրողները:
Մնում է յաւելել, որ բառացիօրէն ամենայիմար վիճակում յայտնւեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի սիրելի լրատւամիջոցը՝ Aztv պետական հեռուստաալիքը: Թէեւ Ադրբեջանի մայրաքաղաքի բնակիչները սեփական աչքով կարող են տեսել դատարկ ձողը, այսօր ժամը 17-ին «Խեբերլար» տեղեկատւական հաղորդման թողարկումը կրկին լուսաբանել է Պետական դրօշի հրապարակի բացման արարողութիւնը: Իհարկէ, ոչինչ չի ասւում, թէ ինչպէս գովազդւած եւ լաւ վարձատրւած քարոզչական արշաւը աղմուկով ձախողւեց: Ուշագրաւ է մէկ բան՝ Euronews-ն ու BBC-ն նոր նիւթեր ցուցադրելո՞ւ են, թէ՞ սահմանափակւելու են լաւագոյն դէպքում հին նիւթերով, որտեղ գովերգւում են ալիեւեան կլանի յաջողութիւնները:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment